Տիգրան Սարգսեանը այցելել է ՀՀ անկախութեան 20-ամեակին նուիրուած ցուցահանդէս
19-09-2011 16:48:16 | Հայաստան | Մշակոյթ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը սեպտեմբերի 18-ին ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի ուղեկցութեամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Վարչապետը ծանօթացել է սեպտեմբերի 17-ին բացուած ՀՀ անկախութեան 20-ամեակին նուիրուած ժամանակակից հայ նկարիչների Հայաստանի ազգային պատկերասրահին նուիրաբերած աշխատանքներին:
կառավարութեան ղեկավարին են ներկայացուել նաեւ «դալին եւ սիւրռէալիստներըէ խորագրով ցուցահանդէսի սիւրռէալիստական ուղղութեան յայտնի նկարիչներ` Սալուադոր Դալիի, Հանս Բելմերի, Լէոնոր Ֆինիի, Ջորջոյ դէ Կ'իրիկոյի աշխատանքները:
Ցուցահանդէսում ներկայացուած են նաեւ աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը` քսիլոգրաֆիաները, «արժիլէէ պատկերասրահի (ԱՄՆ, Լոս Անջելես) տնօրէն Քրիստին Արժիլէի հաւաքածուից: