Անկախ Հայաստանի վարչախմբերը միայն արտաքնապէս ձեւափոխեցին խորհրդային կառավարման համակարգը,- յայտարարում է «սարդարապատէ շարժումը


Անկախ Հայաստանի վարչախմբերը միայն արտաքնապէս ձեւափոխեցին խորհրդային կառավարման համակարգը,- յայտարարում է «սարդարապատէ շարժումը

  • 19-09-2011 17:00:33   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ «սարդարապատէ շարժման նախաձեռնող խումբը սեպտեմբերի 19-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «անկախութեան հանրաքուէի եւ Հայաստանի հանրապետութեան 20-ամեակը պատեհ առիթ է հասկանալու համար հայոց պետականութեան ներկայ վիճակը եւ հեռանկարները: Երրորդ հանրապետութիւնը լոյս աշխարհ եկաւ դառնալու համար այն անցումային միաւորը, որը պէտք է խորհրդային կայսրութեան փլատակների տակից հանէր Խորհրդային Հայաստանը, ստեղծէր հայկական բանակ եւ ազատագրէր Արցախը,` դարձնելով Հայաստանը միջազգային իրաւունքի լիիրաւ սուբյեկտ: Սակայն Հայաստանի Հանրապետութեան իրար յաջորդող վարչախմբերը միայն արտաքնապէս ձեւափոխեցին խորհրդային կառավարման համակարգը, եւ ոչ միայն չմաքրեցին երկիրը կոռուպցիայի ժանգոտ շերտից, այլեւ այն զարգացնելով հասցրեցին բարոյա-հոգեբանական «փտախտայինէ վիճակի` կանգնեցնելով ժողովուրդը վերոյիշեալ պատմական ձեռքբերումների ճակատագրական կորստի իրական վտանգի առջեւ: Արդիւնքում, հանրապետութիւնը այս տարելիցը նշում է ոչ որպէս ուժերի ծաղկման շրջանում գտնուող «երիտասարդէ, այլ որպէս «զառամեալ ծերունիէ, որի «վայէ վերնախաւը ոչ միայն անկարող գտնուեց անկախ երկիր ստեղծելու, այլեւ իր յանցաւոր կառավարմամբ հայրենիքը հասցրեց սնանկութեան այնպիսի մի եզրի, որից փրկուելու միակ միջոց է թւում Հայրենիքից արտագաղթ-փախուստը: Մեծ հաշուով ամբողջ հայրենաբնակ ժողովուրդը պատրաստ չեղաւ դիմագրաւելու մահաբեր ճառագայթների նման անտեսանելի եւ գլոբալիզացիացման նոր «շորերէ հագած հին թշնամուն` նիւթապաշտութեանը: Այդ պայմաններում ազգային արժէքային աւանդական համակարգը դրսեւորեց իմունային անբաւարարութիւն եւ չկարողացաւ պայքարել վայրի ընչաքաղցութեան, անմարդկային դաժանութեան եւ մարտնչող տգիտութեան վարակների դէմ: Արդիւնքում Հայաստանի հասարակութիւնը ոչ միայն չհասաւ իրական անկախութեան, այլեւ գլորուեց օտարման «ճահիճըէ` քաղաքա-տնտեսական «վերնախաւիէ օտարում երկրից, պետականութիւնից եւ ժողովրդից, հասարակութեան օտարում իշխանութիւնից, հասարակութեան անդամների օտարում մէկը միւսից եւ ի վերջոյ ամենավտանգաւորը` հասարակութեան օտարում իր հայրենիքից: Սակայն այլընտրանքային նոր որակի գործընընթաց սկսելու համար ասպարէզ են գալիս նոր ուժեր: Նոր ուժեր, որոնք արտայայտւում են օրէցօր աւելացող եւ թափ հաւաքօղ բազմազան քաղաքացիական նախաձեռնութիւնների տեսքով, որոնց յաջողութիւնները վկայում են Չորրորդ հանրապետութեամբ յղի նոր իրականութեան մասին: Այս նոր որակը շեշտակիօրէն հակադրում է իրեն նիւթապաշտութեան, հակամարդկայնութեան եւ ապազգայնութեան մարմնաւորում դարձած` քրէածին օլիգարխներից բաղկացած, եւ դրսերում օտար հովանաւորող փնտրող իշխող խառնուրդին: Երրորդ hանրապետութեան «խավարիէ խտանալուն հետեւելու է նրա «ձմեռուաէ աւարտը: Ու ծնուելու է Չորրորդը եւ դեռ գերելու է իր ծննդեան «գարնանայինէ ողջ հմայքով եւ մեր ժողովրդի նորանալու յաւէրժական կարողութեամբ, վերջ տալու համար արտագաղթին, տնտեսական անկմանը, եւ հալածանքներին: Չորրորդ hանրապետութեան ժողովուրդը ոչ միայն ազատուելու է իր վզին փաթաթուող ճորտի կարգավիճակից, այլեւ ներշնչուելով իր մօտ եւ հեռու անցեալի լաւագոյն զաւակների ցուցաբերած արծուային վարքով` լինի դա Արցախեան հերոսամարտ, Սարդարապատ թէ Աւարայր, տէր է դառնալու իր նորացող երկրին ուղղակիօրէն մասնակցելով իր ճակատագրին առընչուող բոլոր որոշումների կայացմանը: Հայը, լինի նա հայրենաբնակ թէ աշխարհասփիւռ, իրաւամբ հիւր չի լինելու իր հայրենիքում, եւ իր ճակատագիրն ինքն է որոշելու … Շնորհաւորելով Հայաստանի եւ սփիւռքի բոլոր առողջ ուժերին անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ, այդուհանդերձ դատապարտում ենք ներկայ ողբերգական վիճակից ուշադրութիւնը շեղող եւ տօնակատարութիւնը «ժանտախտի ժամանակ խրախճանքիէ վերածող բոլոր փորձերը եւ կոչ ենք անում ընդլայնել պայքարը կեղեքօղ իշխանաւորների դէմ` հասնելու համար նրանց հեռացմանըէ:
  -   Քաղաքական