«դալարէ երգի ու պարի համոյթի այցելելեց Վանաձոր


«դալարէ երգի ու պարի համոյթի այցելելեց Վանաձոր

  • 20-09-2011 13:33:36   |   |  Մշակոյթ
 ԴԱԼԱՐ? ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ Համոյթը գուգարաց ԹԵՄՈՒՄ «պոլսահայ համայնքի օրեր Հայաստանումէ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-ին Վանաձորի Շառլ Ազնաւուրի անուան մշակոյթի պալատում տեղի ունեցաւ Ստամբուլից ժամանած Մխիթարեան Սանուց միութեան «դալարէ երգի ու պարի համոյթի 16-20-րդ դարերի (1590-2011 թթ.) Արեւմտեան Հայաստանի տարբեր քաղաքների հայկական աւանդական 85 տարազների տողանցք ցուցահանդէսը: Խումբը Վանաձոր այցելեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տէր Սեպուհ եպիսկոպոս Չուլջեանի հրաւէրով: Խումբը հիմնուել է 1997 թուականի հոկտեմբերին Ժուլիայ Մութլունի նախաձեռնութեամբ: Նա հանդիսանում է ոչ միայն խմբի գեղարուեստական ղեկավարը, այլ նաեւ հեղինակն է ցուցադրուող տարազների: Իր գոյութեան կարճ ժամանակահատուածում խումբն արժանացել է բարձր գնահատանքի քանի որ, համոյթը հանդիսատեսին լաւագոյնս ներկայացնում է հայկական հին եւ ազգային տարազներն ու պարարուեստը: Այդ է թերեւս պատճառներից մէկը, որ 2006 թուականին «դալարըէ կազմեց նաեւ «դալարիկէ խումբը, որի մասնակիցները մանուկներ են: Հանդիսաւոր միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ դիանայ Քամբարոզեանը: Հիւրերին ողջունեց ու բարի գալուստ մաղթեց Առաջնորդ Սրբազան Հայրը եւ գնահատանքի ու օրհնութեան խօսքերով մեծարեց կազմակերպիչներին, խմբի անդամներին, նորանոր յաջողութիւններ մաղթեց Ստամբուլում հայկական մշակոյթը պանծացնող ?Դալար? երգի ու պարի համոյթին: ազգային տարազների ցուցահանդէսը յատկապէս բացառիկ մի առիթ էր վանաձորցիների համար առաւել լաւ ծանօթանալու հայ ժողովրդի կենսակերպին, սովորոյթներին, աւանդոյթներին եւ ծիսական բարձարուեստ ասեղնագործ տարազների նրբերանգներին: Ցուցահանդէս տողանցքին Պարգեւ Կարիանը հանդէս եկաւ ազգագրական հայրենաշունչ երգերով: Խումբն արժանացաւ վանաձորցիների ջերմ ու անկեղծ ընդունելութեանը, բուռն ծափողջոյնների եւ առատ ծաղկեփնջերի. դահլիճում թեւածում էր հայոց ազգային տոհմիկ մշակոյթի շունչն ու ոգին: ցանկացած ազգի գոյատեւման եւ յարատեւման կարեւորագոյն հիմնաքարերից են համարւում արուեստը, բանահիւսութիւնը, ճարտարապետութիւնը, երգն ու երաժշտութիւնը, որի վառ ապացոյցն է «դալարէ համոյթի գործունէութիւնը: Երգչախմբի անդամները երկու օր իջեւանեցին թեմապատկան «ծիծեռնակէ ճամբարի հիւրընկալ հարկի ներքոյ, շրջեցին Վանաձոր քաղաքում եւ Ալաւերդիում եւ ապա մեկնեցին ուխտագնացութեան Հաղպատ, Սանահին, Սեւանավանք եւ Սեւանալիճ: «դալարիէ Վանաձորում երկօրեայ կեցութեան ծախսերը հոգացել էին Առաջնորդարանն ու ՀՀ ԱԺ պատգամաւոր, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու խաչքաւոր կարէն Սարիբէկեանը:
  -   Մշակոյթ