Մեկնարկեց «ճանաչիր աշխարհի մշակոյթներն ու երկրներըէ ծրագիրը


Մեկնարկեց «ճանաչիր աշխարհի մշակոյթներն ու երկրներըէ ծրագիրը

  • 20-09-2011 14:27:56   |   |  Մամլո հաղորդագրություն
 Սեպտեմբերի 19-ին Իւնեսկօ-ի գործերով Հայաստանի ազգային յանձնաժողովի նախաձեռնութեամբ Ալեքսանդր Բլոկի անուան թիւ 122 դպրոցում տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկեց «ճանաչիր աշխարհի մշակոյթներն ու երկրներըէ ծրագիրը, որին ներկայ էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանը, Հհ-ում ՌԴ դեսպան Վեաչեսլաւ Կովալենկոն եւ այլ բարձրաստիճան հիւրեր: Ծրագրի իրականացմանն իրենց գործուն աջակցութիւնն են բերում ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը, Հհ-ում օտարերկրեայ դեսպանութիւնները, Հայաստանի` Իւնեսկօ-ի Ասոցացուած դպրոցների ծրագրի ցուցակում ներառուած դպրոցները: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, իր ողջիւնի խօսքում ԱԳՆ միջազգային կազմակերպութիւնների վարչութեան պետ, Իւնեսկօ-ի հարցերով Հայաստանի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Վահրամ Կաժոյեանը նշեց, որ այս ծրագիրը նախաձեռնուել է այն յստակ գիտակցումով, որ արդի բարդ եւ փոխկապակցուած աշխարհում ապրող երիտասարդները պէտք է ոչ միայն լաւ իմանան իրենց սեփական պատմութիւնն ու մշակոյթը, այլ նաեւ հնարաւորինս ճանաչեն աշխարհը: Այդ համատեքստում բարձր գնահատուեց ծրագրի դերը դեսպանների հետ անմիջական շփման միջոցով այդ երկրների պատմութեանը, մշակոյթին, աւանդոյթներին եւ արժէքներին ծանօթանալու գործում, ինչը անկասկած նպաստելու է ժողովուրդների միջեւ բարեկամութեան կամուրջների հաստատմանը եւ խաղաղութեան ամրապնդմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանը, հիւրերին ներկայացնելով Հհ-ում ՌԴ դեսպան Վեաչեսլաւ Կովալենկոյին, գոհունակութիւն յայտնեց հայ-ռուսական աւանդական բարեկամութեամբ` նշելով, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են եւ երկու երկրների շահերից բխող այդ գործընկերութիւնը ծառայում է մեր տարածաշրջանում անվտանգութեան եւ խաղաղութեան ամրապնդմանը: միջոցառմանը ծաւալուն ելոյթով հանդէս եկաւ նաեւ Հհ-ում ՌԴ դեսպան Վեաչեսլաւ Կովալենկոն` ներկայացնելով Ռուսաստանը եւ ռուս ժողովրդին, վերջինիս հարուստ մշակութային ժառանգութիւնը, ինչպէս նաեւ հայ-ռուսական յարաբերութիւնների ներկայ փուլը եւ զարգացման հեռանկարները, որից յետոյ պատասխանեց հայ դպրոցականներին յուզող բազմաթիւ հարցերի: ելոյթի աւարտին ՌԴ դեսպանը պարգեւատրուեց շնորհակալագրով:
  -   Մամլո հաղորդագրություն