Լիլիթ Գալստեան. «այս 20 տարիների ընթացքում հանրային գիտակցութեան մէջ չամրապնդուեց պետութեան գաղափարըէ


Լիլիթ Գալստեան. «այս 20 տարիների ընթացքում հանրային գիտակցութեան մէջ չամրապնդուեց պետութեան գաղափարըէ

  • 20-09-2011 14:45:45   | Հայաստան  |  Քաղաքական
Անկախութիւնը հայ ժողովրդի կեանքում ինքնին բացառիկ արժէք է: Սեպտեմբերի 20-ի ասուլիսում այս մասին յայտարարեց ՀՀ ԱԺ «հյդէ խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանը, անդրադառնալով Հայաստանի անկախութեան 20 տարիների ձեռքբերումներին: Որպէս առաջնային ձեռքբերում նա առանձնացրեց արցախեան հողերի ազատագրումը, միաժամանակ նշելով, որ այս 20 տարիների ընթացքում հանրային գիտակցութեան մէջ չամրապնդուեց պետութեան գաղափարը: «ես պէտք է ցաւով նշեմ, որ մեր երկրում արժէքների դեգրադացիայ է տեղի ունենումէ,- ասաց Լ.Գայստեանը, յաւելելով, որ Հայաստանում արեւելեան տիպի կլան է ստեղծուել, եւ երկրի ամբողջ հարստութիւնը այդ կլանի ձեռքում է կենտրոնացել: «այս հանգամանաքը աւերում է Հայաստան պետութեան հեռանկարը եւ անկախութեան գաղափարըէ,- յայտարարեց Հյդ-ի ներկայացուցիչը: «ժառանգութիւնէ խմբակցութեան անդամ Լարիսա Ալաւերդեանը, նշելով, որ ՀՀ անկախութեան օրը բացարձակ արժէք ներկայացնող տօն է, միաժամանակ յաւելեց, որ այն պէտք է անուանուէր Հայաստան պետութեան վերականգնման օր:
  -   Քաղաքական