Համաներմամբ դատապարտեալների ազատ արձակման, ինչպէս նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակւում է


Համաներմամբ դատապարտեալների ազատ արձակման, ինչպէս նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակւում է

  • 06-06-2011 13:32:54   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական ծառայութիւնում ս.թ. մայիսի 27-ից սկսուել է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 20-րդ տարեդարձի կապակցութեամբ յայտարարուած համաներմամբ դատապարտեալներին ազատ արձակելու, ինչպէս նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը: Յունիսի 5-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ են արձակուել թուով 400 դատապարտեալ, միաժամանակ կրճատուել է 7 դատապարտեալի պատժաչափը: Համաներմամբ ազատ արձակուած եւ պատժաչափը կրճատուած դատապարտեալների քանակը ներկայացւում է ըստ քրէակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» - ազատ է արձակուել 43-ը, «Էրեբունի» - ազատ է արձակուել 91-ը, «Վարդաշեն» - ազատ է արձակուել 30-ը, կրճատում 1, «Դատապարտեալների հիւանդանոց» - ազատ է արձակուել 24-ը, կրճատում 3, «Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակայ դատապարտեալներ չկան), «Արթիկ» - ազատ է արձակուել 42-ը, «Վանաձոր» - ազատ է արձակուել 14-ը, «Սեւան» - ազատ է արձակուել 48-ը, «Հրազդան» - ազատ է արձակուել 19-ը, «Աբովեան» - ազատ է արձակուել 1-ը, կրճատում 3, «Գորիս»է -ազատ է արձակուել 11-ը, «Կոշ» - ազատ է արձակուել 77-ը: Համաներմամբ դատապարտեալների ազատ արձակման, ինչպէս նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակւում է: Քրէակատարողական վարչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկութիւններ կը տրամադրի հանրութեանը ազատ արձակուած դատապարտեալների եւ պատժաչապի կրճատումների քանակի վերաբերեալ:
  -   Քաղաքական