ՀՀ կենտրոնական բանկի նախագահը ԱՄՆ-ում կը մասնակցի ԱՄՀ եւ ՀԲ տարեկան հանդիպումներին, բանկային ներդրումային համաժողովին


ՀՀ կենտրոնական բանկի նախագահը ԱՄՆ-ում կը մասնակցի ԱՄՀ եւ ՀԲ տարեկան հանդիպումներին, բանկային ներդրումային համաժողովին

  • 20-09-2011 19:14:10   |   |  Տնտեսութիւն
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը սեպտեմբերի 21-ից 24-ը մասնակցելու է Վաշինգտօնում կազմակերպուող Արժոյթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2011 թ. տարեկան ժողովին: Ինչպէս յայտնում էն ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, Արթուր Ջաւադեանը կը մասնակցի ԱՄՀ եւ ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը: Հանդիպումներ էն նախատեսուած ԱՄՀ գործադիր տնօրէն Ախէ Բակկերի, Համաշխարհային բանկի գործադիր տնօրէն Ռուդ Տրեֆերսի, Համաշխարհային բանկի Հարաւային Կովկասի երկրների գծով տնօրէն Ասադ Ալամի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի փոխտնօրէն Դիմիտրիս Ցիցիրագոսի, Ասիական զարգացման բանկի փոխտնօրէն Ստան Վանդերսիպի հետ: ԿԲ նախագահ Արթուր Ջաւադեանը սեպտեմբերի 25-ին մասնակցելու է Լոս-Անջելեսում կազմակերպուող բանկային ներդրումային համաժողովին, որի ընթացքում ներկայացուելու է «հայաստանի ֆինանսական համակարգը` աճող եւ կայուն» թեմայով զեկոյցը:
  -   Տնտեսութիւն