Նախագահ Սերժ Սարգսեանն այցելել է Հայ ոսկերիչներԫ համաշխարհային միութեան ցուցահանդէս


Նախագահ Սերժ Սարգսեանն այցելել է Հայ ոսկերիչներԫ համաշխարհային միութեան ցուցահանդէս

  • 21-09-2011 14:54:27   | Հայաստան  |  Տնտեսութիւն
 Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր այցելել է սեպտեմբերի 21-23-ը Երեւանում անցկացուող Հայ ոսկերիչների համաշխարհային միութեան ցուցահանդէս, որը նուիրուած է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին: Ցուցահանդէսին մասնակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թւում` Միացեալ Նահանգներից, Կանադայից, Շուեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: Ցուցահանդէսի շրջանակներում կ'անցկացուի նաեւ համաժողով, որի նպատակն է` հնարաւորութիւն ընձեռել ցուցադրել արդի հայ ոսկերչութեան ձեռքբերումները, ամրապնդել կապերն աշխարհասփիւռ հայ ոսկերիչների միջեւ, քննարկել Հայ ոսկերիչների համաշխարհային միութեան աջակցութեամբ Հայաստանի ոսկերչական արդիւնաբերութիւնը միջազգային ոսկերչական հանրութեանն ինտեգրելու հնարաւորութիւնները:
  -   Տնտեսութիւն