Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառում Չեխիայում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառում Չեխիայում

  • 22-09-2011 16:03:28   |   |  Մամլո հաղորդագրություն
 Սեպտեմբերի 21-ին Չեխիայի մայրաքաղաքի GH Gallery ցուցասրահում տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած Չեխիայի հայ նկարիչների ցուցահանդէսի բացումը: Սրահում ցուցադրւում են 14 նկարիչների շուրջ 30 աշխատանքներ: բացման խօսքով հանդէս եկաւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանեանը: Նա շնորհաւորեց ներկաներին Հայաստանի անկախութեան յոբելեանի առթիւ` կարեւորելով մշակոյթի, մասնաւորապէս գեղարուեստի դերը հայ ազգի պատմութեան մէջ եւ հոգեւոր կեանքում: այնուհետեւ ելոյթ ունեցան Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայութեան հոգեւոր հովիւ Բարսեղ Փիլաւչեանը եւ ցուցասրահի տնօրէն Մարիամ Ղարիբեանը: միջոցառմանը ներկայ էին չեխ եւ հայ նկարիչներ, արուեստագէտներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ,այլ բարձրաստիճան հիւրեր: ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ցուցահանդէսն իր աշխատանքը կը շարունակի մինչեւ հոկտեմբերի 7-ը:
  -   Մամլո հաղորդագրություն