Առնուազն 12 մարդ է զոհուել Պակիստանում` Աֆղանստանի սահմանագծում:
Ինչպէս հայնտում է BBC գործակալութիւնը, հրթիռներն ընկել են Վաննա քաղաքի մի շարք շինութիւնների եւ հոգեւոր դպրոցի վրայ:
Որոշ տուեալներով մի քանի մարդ զոհուել է մահացածների մարմինները տեղափոխելու ժամանակ:
Յիշեցնենք, որ 4 օր առաջ նմանատիպ ռմբակոծման է ենթարկուել Ալ Կ'աիդայի տեղի գործիչներից մէկը: