ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը աշխատանքային այցով կը մեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն


ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը աշխատանքային այցով կը մեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն

  • 23-09-2011 14:18:40   |   |  Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատուիրակութիւնը երկօրեա աշխատանքային այցով կը մեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն: սեպտեմբերի 26-ին Պոտսդամում Յովիկ Աբրահամեանը կայցելի Եօհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, կհանդիպի թանգարանի գիտաշխատակազմի հետ: ըստ ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, սեպտեմբերի 27-ին Բեռլինում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում կ'ունենայ ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հետ, կը մասնակցի ՀՀ անկախութեան 20-ամեակին նուիրուած համերգին եւ պաշտօնական ընդունելութեանը:
  -   Քաղաքական