Մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատութեան ղեկավարման իրաւունքի յաւակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
23-09-2011 16:58:31 | Հայաստան | Հայտարարություններ
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի հրամանով սեպտեմբերի 26-ից մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատութեան ղեկավարման իրաւունքի (հաւաստագրի) համար քննութեան կազմակերպման գործընթացը:
Քննութիւններին մասնակցելու համար յաւակնորդները պէտք է ներկայացնեն հետեւեալ փաստաթղթերը.
- դիմում նախարարի անունով /Ձեւ -2/,
- վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերեալ վկայականի պատճէնը.
- բարձրագոյն կրթութեան դիպլոմի պատճէնը,
- աշխատանքային գրքոյկի պատճէնը,
- անձնագրի պատճէնը,
- 3x4 չափսի մէկ լուսանկար:
Փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Քննութիւններին մասնակցելու համար փաստաթղթերը պէտք է ներկայացնել 2011թ. սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը ներառեալ, ժամը 1000-ից 1300-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան անձնակազմի կառավարման վարչութիւն/ հասցէն` Գլխաւոր պողոտայ, Կառավարական տուն 3, սենեակ 613, հեռախօս` 583-483/:
Մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատութեան ղեկավարման իրաւունքի յաւակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը