Սեպտեմբերի 19-ից 23-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 70.4 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 78.8 մլն ԱՄՆ դոլար


Սեպտեմբերի 19-ից 23-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 70.4 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 78.8 մլն ԱՄՆ դոլար

  • 23-09-2011 19:18:42   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Սեպտեմբերի 19-ից 23-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 70 մլն 423 հազար 874 ԱՄՆ դոլար` 373.49 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 78 մլն 801 հազար 304 ԱՄՆ դոլար` 374.89 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 850 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքª 373.72 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 9 մլն 750 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.72 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 25 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 28 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն