ՊԲ. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում վերջին շրջանում արձանագրուել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադէպ աճ


ՊԲ. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում վերջին շրջանում արձանագրուել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադէպ աճ

  • 24-09-2011 14:19:05   |   |  Քաղաքական
Ըստ Պաշտպանութեան բանակի Լրատուութեան եւ քարոզչութեան բաժնի տարածած հաղորդագրութեան, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում վերջին շրջանում արձանագրուել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադէպ աճ, որն ինտենսիւօրէն շարունակուել է նաեւ անցած շաբաթուայ ընթացքում: Համաձայն ՊԲ օպերատիւ տուեալների միայն սեպտեմբեր ամսուայ անցած ժամանակահատուածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները «??», «???», «Սեւ նետ», «Իստիգլալ», «??», «???» եւ այլ տեսակի փոքր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զէնքերից հայկական դիրքերի ուղղութեամբ արձակել էն աւելի քան 6000 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով շուրջ 900 անգամ: Յատկանշական է, որ նշուած խախտումների մօտ 35 տոկոսը արձանագրուել է անցած շաբաթուայ ընթացքում: «ՈՒշագրաւ է նաեւ այն փաստը, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած նախայարձակ գործողութիւնների այդօրինակ ակտիւութիւնը առաւել շարունակական բնոյթ է կրել Լղհ-ում եւ Հհ-ում անկախութեան տօներին նուիրուած միջոցառումների նախաշեմերին, ինչը բնականաբար նպատակաուղղուած է եղել որեւէ կերպ ազդել տօնակատարութիւնների ընթացքի եւ, ի հարկէ, հայ հասարակութեան տրամադրութեան վրայ: Ելնելով ստեղծուած իրավիճակից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնարկել էն համարժէք պատասխան քայլեր, այլեւ ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում հակառակորդին հասցրել արժանի հարուած»,-ասուած է ՊԲ Լրատուութեան եւ քարոզչութեան բաժնի հաղորդագրութեան մէջ:
  -   Քաղաքական