Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքի ղեկավարի սեպտեմբերի 25-ի ընտրութիւնների արդիւնքներով գործող քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան անդամ, 34-ամեայ Արտակ Գեւորգեանը վերընտրուել է: Միակ թեկնածուի օգտին քուէարկել է 2014 ընտրող, դէմ` 49-ը:
Համայնքի երեք ընտրատեղամասերում ընտրութեանը մասնակցելու իրաւունք ունեցող 5297 ընտրողներից քուէարկութեանը մասնակցել էն 2093-ը: 30 քուէաթերթիկ ճանաչուել է անվաւեր:
Նշենք, որ Մարալիկի քաղաքապետի ընտրութիւններում նախապէս առաջադրուել էր երկու թեկնածու, սակայն անկուսակցական Աղասի Կարապետեանը սահմանուած ժամկէտում ինքնաբացարկ էր յայտնել: