Պորտուգալիայի խորհրդարանական ընտրութիւններում յաղթեցին Սոցիալ-դեմոկրատները


Պորտուգալիայի խորհրդարանական ընտրութիւններում յաղթեցին Սոցիալ-դեմոկրատները

  • 06-06-2011 07:36:00   |   |  Միջազգային
 Պորտուգալիայի վաղաժամկէտ խորհրդարանական ընտրութիւններն աւարտուել են սոցիալ-դեմոկրատների յաղթանակով, որոնք խորհրդարանում ստացել են 105 ձայն 230-ից: Ինչպէս տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսսը, յաղթելու յաւակնութիւններ են ունեցել նաեւ սոցիալիստները, որոնք հաւաքել են ձայների 28%-ը , իսկ սոցիալ-դեմոկրատները` 39%-ը: Սոցիալ-դեմոկրատների ղեկավար Պեդրոյ Պասսուշ Քոելեօն կը նշանակուի երկրի վարչապետ, քանի որ, որպէս կանոն, Պորտուգալիայի վարչապետ է դառնում նա, ում ղեկավարած կուսակցութիւնը յաղթում է խորհրդարանական ընտրութիւններում: Յիշեցնենք, որ մինչ ընտրութիւնները Պորտուգալիայի կառավարութեան գլուխ կանգնած սոցիալիստները` Խոսէ Սոկրատէսի ղեկավարութեամբ, հրաժարական են տուել այս տարուայ մարտին այն բանից յետո, երբ խորհրդարանը մերժել է նրանց առաջարկած հակաճգնաժամային ծրագիրը, ըստ որի նախատեսւում էր 3,7 %-ով նուազեցնել Պորտուգալիայի բիւջէի դեֆիցիտը 2012 եւ 2013 թթ.:
  -   Միջազգային