Մոնիթորինգին կը մասնակցեն Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները


Մոնիթորինգին կը մասնակցեն Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները

  • 26-09-2011 15:56:51   |   |  Մամլո հաղորդագրություն

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցութեան ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարօն Մարգարեանը, նշուել է, որ «քաղաքային տրասպորտի տեխնիկական եւ քանակական վիճակին, սպասարկման որակին, ինչպէս նաեւ մայրաքաղաք մտնող մերձքաղաքային աւտոտրանսպորտային միջոցները յատկացուած վերջնակետային հանգոյցներում կանգառելու վերաբերեալ որոշման հսկողութեան նպատակով սեպտեմբերի 27-ից Ճանապարհային ոստիկանութեան հետ համատեղ անցկացուելու է մոնիթորինգ, որին պէտք է մասնակցեն Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները` երթեւեկելով բացառապէս հասարակական տրասպորտովէ: Տարօն Մարգարեանը նաեւ յաւելել է, որ առանձին մոնիթորինգներ պէտք է անցկացուեն նաեւ քաղաքացիների շրջանում` լսելով նրանց կարծիքներն ու առաջարկութիւնները, իսկ մոնիտորիգների արդիւնքները կ'ամփոփուեն մինչեւ աշխատանքային շաբաթուայ աւարտը: խորհրդակցութեան ժամանակ զեկուցուել է, որ անցած մէկ շաբաթուայ ընթացքում քաղաքամերձ երթուղայիններին յատկացուած կանգառագօտիներից դուրս կայանելու համար կազմուել է 7 վարչական արձանագրութիւն: անդրդառնալով մայրաքաղաքի փողոցների գծանշման աշխատանքների ընթացքին քաղաքապետի առաջին տեղակալը յանձնարարել է կարճ ժամանկահատուածում ապահովել Երեւանի բոլոր դպրոցներին եւ մանկապարտէզներին յարակից փողոցների հետիոտն անցումների գծանշումը: տարոն Մարգարեանը յանձնարարել է նաեւ հսկողութիւն սահմանել ստորգետնեայ անցումների եւ քաղաքային շուկաների սանհանգոյցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման ուղղութեամբ: Առողջապահութեան նախարարութեան հետ համատեղ նախատեսւում է անցկացնել յատուկ ստուգայցեր եւ միջոցառումներ են ձեռնարկուելու իրավիճակը շտկելու համար: Շեշտուել է, որ տարածքները պէտք է գտնուեն վարչական շրջանների համապատասխան վարչութիւնների ամենօրեայ ուշադրութեան կենտրոնում: խորհրդակցութեան ժամանակ Տարօն Մարգարեանն անդրադարձել է մայրաքաղաքում ընթացող շինարարական եւ բարեկարգման աշխատանքներին` նշելով, որ որոշ տեղերում կան թերացումներ` աշխատանքները սահմանուած ժամկէտում իրականացնելու հետ կապուած եւ յանձնարարել է խստապահանջ լինել Երեւանի քաղաքապետարանի յայտարարած մրցութներում յաղթած բոլոր այն ընկերութիւնների հանդէպ, որոնք թերացել են իրենց աշխատանքում: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութան, Տարօն Մարգարեանն անդրադարձել է նաեւ թափառող շների հարցին եւ յանձնարարել, որ, «յունիգրաֆ Իքսէ ընկերութեան հետ համատեղ, միջոցառումներ ձեռնարկուեն խնդիրը լուծելու ուղղութեամբ: զեկուցուել է նաեւ, որ շարունակւում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Տարօն Մարգարեանը յատուկ ուշադրութիւն է հրաւիրել բազմաբնակարան շէնքերի վիճակին եւ առաջարկել վարչական շրջանների աշխատակազմերին համատիրութիւնների հետ համատեղ կատարել գոյքագրում եւ տալ առկայ վիճակի մօտաւոր գնահատական:
  -   Մամլո հաղորդագրություն