Դպրոցական առաջին զանգը հնչեց Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում


Դպրոցական առաջին զանգը հնչեց Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում

  • 26-09-2011 17:17:09   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

«ալիքէ օրաթերթ 26 սեպտեմբերի Երէկ առաւօտէան Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների առաջին զանգը հնչեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարէանի ձեռամբ, որը Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր էր ներկայացել Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Աշոտ Դաւթէանի, Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասէանի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութէամբ: կրթահամալիրում վառ հայէացքներով 2011-2012 ուսումնական տարւայ հանդիսաւոր բացմանն էին սպասում «արմէնէ տարրական Կրթահամալիրի եւ «կատարինէանէ ու «քանանէանէ ուղեցոյց ու միջնակարգ դպրոցների աշակերտաշակերտուհիները, որոնց ուղեկցում էին` դպրոցների տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, ծնողական խորհուրդներն ու ծնողները: Տարեմուտի հանդիսաւոր բացման սկիզբը հանդիսացաւ «արմէնէ տարրական կրթահամալիրի տեսուչ Վրէժ Շիրւանէանի ողջոյնի եւ բարիգալստէան խօսքը, որին եաջորդեցին Կրթական խորհրդի ատենապետ Ջանսոն Աղաբաբայէանի արտայայտութիւնները: Պրն. Աղաբաբայէանը Կրթական խորհրդի անունից ջերմ ողջոյններ փոխանցեց ներկաներին, ի մասնաւորի աշակերտներին` նրանց եօրդորելով գիտակցել Աստծու կողմից իրենց շնորհւած ամենաթանկ պարգեւի` կ'էանքի մասին եւ լաւագոյնս օգտւել նրա իւրաքանչիւր պահից: Այնուհետեւ նա դիմելով ուսուցիչներին, ծնողական խորհուրդներին եւ ծնողներին` խորհրդի պատգամը փոխանցեց նրանց: Պրն. Աղաբաբայէանը իր խօսքի աւարտին դիմելով պարսկալեզու տեսուչներին եւ ուսուցիչներին` շնորհաւորանքի խօսք եւս ուղղեց նրանց այս բարեբաստիկ առիթի կապակցութէամբ: Ծրագրի շարունակութէան մէջ երեք դպրոցների տեսչութիւնների անունից արտայայտւեց «քանանէանէ աղջ. դպրոցի տեսչուհի տկն. Սալարիֆարը: Նա եւս հանդէս եկաւ ողջոյնի եւ բարիգալստէան խօսքով, որից յետոյ տեսչութէան պատգամը փոխանցեց աշակերտներին` նրանց ցանկանալով նորանոր եաջողութիւններ: Ապա «քանանէանէ եւ «կատարինէանէ դպրոցների աշակերտներ` Լալա Ալեքսանդրէանի եւ Վահագն Մինասէանի միջոցով ընթերցւեցին աշակերտական խօսքեր` հայերէն եւ պարսկերէն լեզուներով: Արտայայտութիւնների աւարտը հանդիսացաւ թեմակալ առաջնորդի հայրական օրհնանքը: Սրբազան Հայրը իր ուրախութիւնը եայտնելով ժպտադէմ աշակերտներ տեսնելու կապակցութէամբ` հայ դպրոցն անւանեց Մեսրոպ Մաշտոցի տուն, որտեղ դաս սերտելուց բացի` երեխաները սովորում են նաեւ ինչպէս ապրել եւ եարատեւել: Նա անդրադառնալով հայ դպրոցի առաքելութէանը` աւելացրեց. «հայ դպրոցը մեր աշակերտներին տալիս է ազգային եւ քրիստոնէական դաստիարակութիւն եւ հայեցի կրթութիւն: Հետեւաբար` մենք մեր սրտերն ու հոգիները պէտք է բացենք այս դաստիարակութէան եւ կրթութէան դիմաց, որպէսզի մեր ազգը եւ ժողովուրդը մեզանով հպարտանայէ: Վերջում Սրբազան Հայրը կոչ ուղղելով աշակերտներին` նրանց եօրդորեց աշխատել նախանձախնդրօրէն եւ առանց ծուլանալու: Հանդիսաւոր բացման աւարտին Սրբազան Հօր ձեռամբ հնչեց տարեմուտի առաջին զանգը եւ աշակերտ-աշակերտուհիները շտապեցին դասարաններ: այնուհետեւ Սրբազան Հայրը եւ նրան ուղեկցող պատւիրակութիւնը ներկայացան նաեւ կրթահամալիրին կից դպրոց` Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարան, որտեղ նոյն անհամբերութէամբ իրենց էին սպասում դպրոցի սաները, պատասխանատուները եւ ծնողները: Մանկապարտէզ-նախակրթարանում եւս թեմակալ առաջնորդը իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին եւ հնչեցրեց տարեմուտի առաջին զանգը: Նոր Ջուղայի թղթակից
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը