Հայաստանի գազամատակարարումը վերականգնուել է


Հայաստանի գազամատակարարումը վերականգնուել է

  • 27-09-2011 13:51:48   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Սեպտեմբերի 27-ին, ժամը 02:10-ին վերականգնուել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցուել էր սեպտեմբերի 22-ին` Վրաստանի տարածքում Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատուածի միացման աշխատանքներ կատարելու պատճառով: Այս մասին յայտնում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնը: Յիշեցնենք, որ այս ընթացքում հանրապետութեան սպառողների գազամատակարարումը իրականացւում էր պայուստային ռեզերվների հաշուին` առանց սահմանափակումների:
  -   Տնտեսութիւն