«մենք ենք այս քաղաքի տէրըէ նախաձեռնութիւնը կոչ է անում 2012թ.Երեւանի բիւջէում կտրուկ աւելացնել հանրային այգիների ֆինանսաւորումը


«մենք ենք այս քաղաքի տէրըէ նախաձեռնութիւնը կոչ է անում 2012թ.Երեւանի բիւջէում կտրուկ աւելացնել հանրային այգիների ֆինանսաւորումը

  • 27-09-2011 14:26:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ամփոփելով Երեւանի հանրային այգիների համար պայքարի եւ քաղաքացիական ջանքերի վերջին մէկ ու կէս տարին` «մենք ենք այս քաղաքի տէրըէ քաղաքացիական նախաձեռնութիւնը կոչ է անում Երեւանի քաղաքապետին եւ աւագանուն 2012թ. բիւջէում շեշտակիօրէն աւելացնել Երեւանի այգիների պահպանման եւ խնամքի համար յատկացուելիք գումարը: Բացի այդ, նախաձեռնութիւնը արձանագրում է վերջին ամիսների հետեւեալ դրական եւ բացասական փոփոխութիւնները. - Ողջունելի ենք համարում բնակիչների ու մասնագէտների ջանքերից յետոյ Երեւանի գլխաւոր պողոտայի զբօսայգում Տաշիր գրուպի կողմից նախատեսուող մեծամասշտաբ շինարարութիւնից հրաժարուելու փաստը եւ յոյս յայտնում, որ այգում սկսուած բարեկարգումն այն կը դարձնի լիարժէք հանգստի գօտի. - Որպէս դրական օրինակ մատնանշում ենք Վիշապների պուրակում քաղաքացիական յաղթանակը, ինչի շնորհիւ յաջողուեց այգին ձերծ պահել բարձրայարկի կառուցումից: Շնորհակալ ենք քաղաքային իշխանութիւնների որոշման համար, այդուհանդերձ, ցաւով արձանագրում ենք, որ որպէս փոխհատուցում կառուցապատողին Գայի պողոտայ 2 հասցէում յատկացուած տարածքը նոյնպէս գտնւում է կանաչ գօտում, որտեղ շինարարութիւնն ընթանում է նախատեսուած ընթացակարգի խախտումներով եւ զուգակցւում ծառահատմամբ. - Նալբանդեան 106, ինչպէս նաեւ Կ'ողբացի 42, Պուշկին 40 եւ Տէրեան 19, 23, 25 հասցէներով պարփակուած բակային տարածքներում ողջունում ենք քաղաքացիական ակտիւ դիրքորոշումն ու համարում, որ բակերի վերջնական ձեւաւորումը պէտք է համաձայնեցուի կից շէնքերի բնակիչների հետ` Երեւանում ստեղծելով կանաչ բակի նախադէպ. - Միաժամանակ խիստ դատապարտելի ենք համարում այն, որ Ուսանողական այգու մեծ հանրային բողոք առաջ բերած բետոնապատումը դեռ շարունակւում է, եւ Երեւանի գլխաւոր ճարտարապետի կողմից մինչ օրս չի արժանացել համարժէք արձագանքի: գնահատելով հանդերձ քաղաքի կանաչ գօտիների հանդէպ վերջին շրջանում նկատուող առաւել հոգատար վերաբերմունքը եւ դրանցում ապօրինի շինութիւնների ապամոնտաժումը` ցաւով յայտնում ենք, որ Երեւանի տարբեր մասերում բնակիչների կողմից արձանագրուել են կանաչ գօտիների հաշուին սկսուած նոր շինարարութիւններ, ինչը խիստ մտահոգիչ է: Շատ յաճախ քաղաքաապետարանի եւ բնապահպանութեան նախարարութեան պատասխանատուները ՀՀ օրէնսդրութեամբ պաշտպանուող հանրային այգիների վնասմանը արձագանքում են քաղաքացիների յամառ ջանքերից յետոյ միայն: Բազմաթիւ են նաեւ Երեւանի գլխաւոր յատակագծի խախտումները: Լուսանկարներն առկայ են: Ըստ «մենք ենք այս քաղաքի տէրըէ քաղաքացիական նախաձեռնութեան մամլոյ հաղորդագրութեան, երեւանի հանրային այգիների վնասումն ու կրճատումը մեծ խոչընդոտ է դառնում նաեւ քաղաքի ներդրումային գրաւչութեան համար: Երեւանի վերջին ամիսների կառուցապատման նախագծերը շարունակում են մտահոգութիւն առաջացնել, քանի որ առայժմ դրանց հիմնական չափանիշները մնում են բիզնես շահը, խիտ կառուցապատումը, հիւրանոցների ու վարչական շէնքերի, վիճելի նախագծերի իրագործումը` ի հաշիւ Թամանեանի քաղաք-այգի նախագծի, Երեւանի պատմական ինքնութեան եւ ճարտարապետական դիմագծի:
  -   Մամլո հաղորդագրություն