Լեւոն Զուրաբեան. «եթէ երկխօսութիւնը որպէս իրավիճակի լուծման միջոց չի գործում, պէտք է դիմել այլ միջոցներիէ


Լեւոն Զուրաբեան. «եթէ երկխօսութիւնը որպէս իրավիճակի լուծման միջոց չի գործում, պէտք է դիմել այլ միջոցներիէ

  • 27-09-2011 16:54:42   | Հայաստան  |  Քաղաքական

Սեպտեմբերի 30-ին կը կայանայ Հայ Ազգային Կոնգրէսի հերթական հանրահաւաքը, որտեղ կը քննարկուի Հակ-ի յետագայ անելիքների ծրագիրը: Յայտնելով այս մասին սեպտեմբերի 27-ի ասուլիսում, Կոնգրէսի համակարգող Լեւոն Զուրաբեանը նշեց հանրահաւաքի հիմնական պատճառը. «սեպտեմբերին իշխանութիւնները պէտք է կողմնորոշուէին արտահերթ ընտրութիւնների անցկացման հարցում: Ժամանակ դեռ կայ, սակայն չեմ կարծում, թէ նրանք պատրաստ են զիջմանէ: Լ.Զուրաբեանի խօսքերով, իշխանութիւններն ակնյայտօրէն կանգնել են կէս ճանապարհին եւ զիջման չեն գնում` համարելով, թէ լարուածութիւնը թուլացել է: Սակայն, ըստ նրա, լարուածութիւնը թուլացել է հետեւեալ պատճառով. «ժողովուրդը սպասում էր, որ իր պահանջները կը կատարուէին երկխօսութեան միջոցովէ: Հակ-ի համակարգողը նշեց, որ երկխօսութեան միջոցով իրենք նպատակ ունէին ժողովրդի ձայնը հասանելի դարձնել իշխանութիւններին եւ ապահովել անցումը դէպի ժողովրդավարութիւն: Սակայն, ըստ նրա, երկխօսութիւնն այսօր չի ծառայում իր նպատակին: «եթէ երկխօսութիւնը որպէս իրավիճակի լուծման միջոց չի գործում, պէտք է դիմել այլ միջոցներիէ,- յայտարարեց Լ.Զուրաբեանը, պարզաբանելով, որ այժմ ժողովուրդը իր ձայնը լսելի պէտք է դարձնի հանրահաւաքների բազմամարդութեան եւ վճռական գործողութիւնների միջոցով: Միաժամանակ, Լ.Զուրաբեանի խօսքերով, իրենք երաշխաւորում են զանգուածային գործողութիւնների բացառապէս խաղաղ ընթացքը:
  -   Քաղաքական