ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը պաշտօնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետութիւն
28-09-2011 13:18:31 | Հայաստան | Քաղաքական
Հհ նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 27-ին պաշտօնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետութիւն:
դիմաւորման պաշտօնական արարողութիւնից յետոյ այցի առաջին օրը Հանրապետութեան ղեկավարն աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւորների հետ:
խորհրդարանականներին ուղղուած իր խօսքում Նախագահ Սարգսեանն ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ յարաբերութիւնների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում, գոհունակութեամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական համագործակցութիւնը բոլոր ոլորտներում ամրապնդւում եւ խորանում է: Հանրապետութեան ղեկավարը վստահութիւն է յայտնել, որ Ֆրանսիայ իր պաշտօնական այցի շրջանակներում, այնուհետ` Նախագահ Նիկոլայ Սարկոզիի Հայաստան կատարելիք առաջիկայ պետական այցի ընթացքում նախատեսուած հանդիպումներն ու բանակցութիւնները նոր հանգրուանային կէտ կը դառնան Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ յարաբերութիւնների զարգացման ճանապարհին:
սերժ Սարգսեանը Ֆրանսիայի ԱԺ պատգամաւորների հետ հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, մէկ անգամ եւս շնորհակալութիւն է յայտնել նրանց` Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար:
նախագահը երախտագիտութիւն է յայտնել Ֆրանսիայի ժողովրդին` հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած եւ մինչ այժմ ցուցաբերուող ջերմ վերաբերմունքի, մեր ժողովրդի համար ամենադժուար պահերին` ցեղասպանութիւնից փրկուած մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, նրանց ցաւը հասկանալու եւ իրենց երկրում ապրելու, արարելու հնարաւորութիւն ստեղծելու համար: Հանրապետութեան ղեկավարը հայ-ֆրանսիական սերտ յարաբերութիւններին մաղթել է յարատեւութիւն: Այսմասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից: