iPhone5 հեռախօսները կը ներկայացուեն հոկտեմբերին


iPhone5 հեռախօսները կը ներկայացուեն հոկտեմբերին

  • 29-09-2011 12:35:09   | ԱՄՆ  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Apple iPhone5 սերնդի հեռախօսների շնորհանդէսը կը կայանայ ընկերութեան գրասենեակում, Կ'ալիֆոռնիայի Կուպերտինոյ քաղաքում հոկտեմբերի 4-ին: Այս մասին, ըստ Reuters գործակալութեան, ընկերութիւնը յայտարարել է <<Եկէք խօսենք iPhone-ով>> միջոցառման ժամանակ: Նոր սերնդի iPhone հեռախօսներն, ըստ ակնկալիքների, կունենան աւելի մեծ սենսորային էկրան, 8 մէգապիքսելանոց ֆոտոխցիկ, հեռակառավարուող համակարգչային ծառայութիւններից օգտուելու աւելի լայն հնարաւորութիւն եւ լաւ ալեհաւաք: Վերլուծաբանները միջոցառման ընթացքում անուանել են այն iPhone 5 սերնդի հեռախօսներ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ