Վարդան Բոստանջեան. <<Ես յարգում եմ ընդդիմադիր ուժերին, սակայն մրցակից չեմ համարում>>


Վարդան Բոստանջեան. <<Ես յարգում եմ ընդդիմադիր ուժերին, սակայն մրցակից չեմ համարում>>

  • 29-09-2011 14:23:44   | Հայաստան  |  Քաղաքական
Խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ հայաստանի քաղաքական դաշտում լարուածութիւնը գնալով մեծանում է: Սակայն, ինչպէս սեպտեմբերի 29-ի ասուլիսում յայտարարեց ՀՀ ԱԺ <<Բհկ>> խմբակցութեան անդամ Վարդան Բոստանջեանը, <<Բարգաւաճ Հայաստան>> կուսակցութիւնը իր վարքագծում արմատական փոփոխութիւններ չի նախատեսում: Քաղաքական ուժերից որպէս հիմնական մրցակից Հհկ-ին մատնանշելով, նա նշեց. <<Ես յարգում եմ ընդդիմադիր ուժերին, սակայն մրցակից չեմ համարում>>: Վ.Բոստանջեանի կարծիքով, խորհրդարանական ընտրութիւններում ձայների բաժանումը տեղի կ'ունենայ քաղաքական դաշտի հիմնական ուժերի միջեւ: Անդրադառնալով Հայ Ազգային կոնգրէսի սեպտեմբերի 30-ին կայանալիք հանրահաւաքին, կոալիցիայի ներկայացուցիչը նշեց, թէ կտրուկ քայլեր չի ակնկալում: <<Քայլերի կտրուկութիւնը կախուած է մարդկանց քանակից>>,- նշեց նա, յաւելելով, որ Հակ-ը ներկայացնում է հասարակութեան ընդամէնը մի հատուածի շահերը, հետեւաբար կտրուկ քայլեր սպասել անիմաստ է:
  -   Քաղաքական