Սերժ Սարգսեանը Լեհաստանում մասնակցում է Եւրամիութեան Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովին


Սերժ Սարգսեանը Լեհաստանում մասնակցում է Եւրամիութեան Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովին

  • 30-09-2011 10:42:40   |   |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսեանն աւարտել է իր պաշտօնական այցը Ֆրանսիայի Հանրապետութիւն, որտեղ հանդիպում է ունեցել փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոէի հետ, որից յետոյ Հանրապետութեան ղեկավարը եւ Փարիզի քաղաքապետը հանդիպել են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ֆրանսիայի կատարած այցից յետոյ` նախագահը մեկնել է Լեհաստանի Հանրապետութիւն` մասնակցելու Եւրամիութեան Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովին: Նշենք, որ գագաթաժողովը սկսուել է սեպտեմբերի 29-ին: Պատուիրակութիւնների ղեկավարների ընթրիքից յետոյ տեղի կ'ունենայ երկու պլենար նիստ, որտեղ կը քննարկուեն Արեւելեան գործընկերութեան ծրագրի զարգացման հեռանկարները: Գագաթաժողովը կ'աւարտուի հռչակագրի ստորագրմամբ: Այնուհետ Լեհաստանի եւ Հունգարիայի վարչապետներ Դոնալդ Տուսկը եւ Վիկտոր Օրբանը, Եւրոխորհրդի նախագահ Գերման Վան Ռոմպեյը եւ Եւրոկոմիտէի նախագահ Ժոզէ Մանուէլ Բարոզոն հանդէս կը գան համատեղ ասուլիսով:
  -   Քաղաքական