Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ դադարեցուել է ապրանքաշրջանառութիւնը


Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ դադարեցուել է ապրանքաշրջանառութիւնը

  • 30-09-2011 11:03:47   |   |  Քաղաքական
Սիրիայի իշխանութիւնները յայտարարել են, որ վարչապետ Ադիլ Սաֆարի որոշմամբ սեպտեմբերի 25-ից ժամանակաւոր դադարեցւում է Թուրքիայից ապրանքների ներմուծումը եւ ուժը կորցրած է համարւում երկու երկրների միջեւ կնքուած Թուրքիայից 1,152 մլրդ դոլար արժողութեամբ ապրանքների ներմուծման մասին պայմանագիրը: Այս մասին յայտնել է CNN Turk-ը, աւելացնելով, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարութիւնում հաստատել են այդ փաստը, յայտարարելով, որ Սիրիան այս քայլով ստիպել է դադարեցնել ամբողջ ապրանքաշրջանառութիւնը:
  -   Քաղաքական