ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վարշաւայում ներկայացրել էն առաջիկայ ամիսների իրենց աշխատանքային ծրագիրը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վարշաւայում ներկայացրել էն առաջիկայ ամիսների իրենց աշխատանքային ծրագիրը

  • 30-09-2011 11:48:39   |   |  Քաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Բեռնար Ֆասիէն (Ֆրանսիայ), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստանը) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 29-ին Վարշաւայում հանդիպել էն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի ու Իլհամ Ալիեւի հետ` ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղուած յետագայ քայլերը քննարկելու համար: «Համանախագահները վերահաստատեցին նախագահներ Մեդուեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի` մայիսի 26-ի Դովիլի յայտարարութիւնում ստանձնած յանձնառութիւնը` օժանդակել կողմերին նման կարգաւորման հասնելու հարցում», - ասուած է ԵԱՀԿ պաշտօնական կայքէջում հանդիպումից յետոյ տեղադրուած միջնորդների յայտարարութեան մէջ: Նշւում է նաեւ, որ համանախագահները կողմերին ներկայացրել էն առաջիկայ ամիսների` մինչեւ Վիլնիւսում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հանդիպումը, իրենց աշխատանքային ծրագիրը: Համանախագահները շարունակելու էն աշխատել կողմերի հետ` հակամարտութեան համապարփակ խաղաղ կարգաւորման համար որպէս հիմք ծառայող Հիմնարար սկզբունքներին առնչուող տարաձայնութիւններն ուրուագծելու նպատակով: Համանախագահները նաեւ կ'առաջարկեն բոլոր կողմերին հրադադարի ամրապնդմանը, տեղական մթնոլորտի բարելաւմանը եւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ փոխըմբռնման խթանմանը միտուած յաւելեալ միջոցառումներ: Ըստ յայտարարութեան, համանախագահները` այս աշխատանքային ծրագիրն իրագործելու նպատակով, նախատեսում էն մօտ ապագայում կրկին այցելել տարածաշրջան:
  -   Քաղաքական