«ժաննան եւ ձայներըէ լիամետրաժ գեղարուեստական ֆիլմը` Պուսանի միջազգային կինոփառատօնում


«ժաննան եւ ձայներըէ լիամետրաժ գեղարուեստական ֆիլմը` Պուսանի միջազգային կինոփառատօնում

  • 30-09-2011 14:18:29   | Հայաստան  |  Մշակոյթ

Միքայէլ Վաթինեանի ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ լիամետրաժ գեղարուեստական ֆիլմը, որին աջակցել է նաեւ «ոսկէ Ծիրանէ միջազգային կինոփառատօնը, ունենալու է համաշխարհային պրեմիերայ Պուսանի միջազգային կինոփառատօնում: Ռեժիսոր Միքայէլ Վաթինեանի եւ պրոդիւսեր Արմինէ Անդայի ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ լիամետրաժ գեղարուեստական կինոնախագիծը դեռ 2007 թուականին «ոսկէ ծիրանէ միջազգային կինոփառատօնի «ռեժիսորներ առանց սահմաններիէ կինոֆորումի մասնակից էր: Այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրուեց մասնակցելու եւ ներկայացուելու Պուսանի միջազգային կինոփառատօնի համատեղ արտադրութեան կինոպլատֆորմին: Այն առաջին հայկական կինոնախագիծն էր, որ ներկայացուեց Պուսանում, միանգամից ստանալով նաեւ մրցանակ` Գեօթեբորգի միջազգային կինոփառատօնի, Պուսանի միջազգային կինոփառատօնի եւ ասիական կ'ինոշուկայի կոցմից: Կինոնախագիծը հրաւիրուեց ներկայացուելու շատ բարձրակարգ կինոփառատօներում: Ֆիլմն իրականացուեց «հոշկի ֆիլմէ կինոընկերութեան կողմից` Հայաստանի ազգային կ'ինոկենտրոնի աջակցութեամբ, «ոսկէ ծիրանէ միջազգային կինոփառատօնի, Գեօթեբորգի միջազգային կինոփառատօնի, զարգացուելով նաեւ Եւրոպական աուդիովիզուալ նախաձեռնութեան շրջանակներում, որտեղ դարձեալ առաջին հայկական կինոնախագիծն էր: Ֆիլմի հիմնակազմը սցենարի հեղինակ եւ ռեժիոր Միքայէլ Վաթինեանից ու համա-սցենարիստ, պրոդիւսեր, եւ գլխաւոր դերակատար Արմինէ Անդայից բացի ընդգրկում է բեմադրող օպերատոր Թամամ Համզային /Սիրիա/, բեմադրող նկարիչ Իւանայ Կրչադինացին /Սերբիայ/, կոմպոզիտոր Արթուր Մանուկեանին, որը նաեւ ռեժիսորի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի` Բոժո-ի կոմպոզիտորն է: 2011 թուականի հոկտեմբերին, աշխարհից ընտրուած 10 լիամետրաժ ֆիլմերի շարքում ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ ֆիլմը կ'ունենայ համաշխարհային պրեմիերայ Հարաւային Կորէայում` աշխարհի ամենահեղինակաւոր եւ ամենակարեւոր փառատօներից մէկի` Պուսանի միջազգային կինոփառատօնի Flash Forward /Մէջբերում ապագայից/ մրցոյթում:
  -   Մշակոյթ