Սեպտեմբերի 26-ից 30-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 86.68 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 96.27 մլն ԱՄՆ դոլար


Սեպտեմբերի 26-ից 30-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 86.68 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 96.27 մլն ԱՄՆ դոլար

  • 30-09-2011 17:07:17   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Սեպտեմբերի 26-ից 30-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 86 մլն 682 հազար 904 ԱՄՆ դոլար` 370.67 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 96 մլն 265 հազար 97 ԱՄՆ դոլար` 372.01 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 1 մլն 750 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքª 370.22 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ -ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 9 մլն 75 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370.22 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 24 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 29.4 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն