Սիդնեյի Արշակ եւ Սոֆի Գոլստըն ամենօրեայ վարժարանի սաները հիւրընկալեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում


Սիդնեյի Արշակ եւ Սոֆի Գոլստըն ամենօրեայ վարժարանի սաները հիւրընկալեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում

  • 30-09-2011 18:16:09   | Հայաստան  |  Հասարակութիւն
Սեպտեմբերի 30-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան Ամերիկայի հայ համայնքների վարչութիւնը եւ նախարարի խորհրդական Ս.Պետրոսեանը ընդունեցին Աւստրալիայի Սիդնեյ քաղաքի Արշակ եւ Սոֆի Գոլստըն ամենօրեայ վարժարանի սաներին: արշակ եւ Սոֆի Գոլստըն ամենօրեայ վարժարանը (տնօրէն` տիկին Կարոլին Բլանդէր) հիմնուել է 1986թ. Սիդնեյում` ազգային բարերարներ Սոֆի եւ Արշակ Գոլստընների (Գալստեաններ) նուիրատուութեամբ` Համազգային մշակութային միութեան հովանաւորութեամբ: Վարժարանում ուսումն իրականացւում է պետական կրթական ծրագրով, դասաւանդւում էն նաեւ հայոց լեզու, պատմութիւն, կրօն: Ունի մանկապարտէզ, նախակրթարան, երկրոր¬դական բաժիններ: Վարժարանում կրթութիւն է ստանում շուրջ 250 աշակերտ: Շրջանաւարտներից շատերն ուսումը շարունակում էն տեղի համալսարաններում: Վարժարանի տնօրէն Քայլար Միքայէլեանը հայ ինքնութեան, ազգային լեզուամտածողութեան պահպանման եւ սփիւռքահայ սերնդի հայեցի կրթութեան ու դաստիարակութեան գործում ներդրած նշանակալի աւանդի համար 2009թ. հոկտեմբերի 4-ին պարգեւատրուել է ՀՀ վարչապետի յուշամեդալով: հհ սփիւռքի նախարարի խորհրդական Ս.Պետրոսեանը ողջունեց վարժարանի սաներին եւ ուսուցիչներին` նշելով, որ «մենք պէտք է աշխատենք ձեր հետ եւ ձեր համար, քանի որ ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատանքներն առաջին հերթին ուղղուած էն երիտասարդութեանը: Պահպանէք հայութիւնը, մայրենի լեզուն, հպարտացէք ձեր Հայրենիքով ու Արցախովէ,-շեշտեց Ս.Պետրոսեանը: Շնորհաւորելով վարժարանի 25-ամեակի առթիւ` Ս.Պետրոսեանն իր երախտիքի խօսքն ուղղեց վարժարանի ուսուցիչներին եւ նուիրեց Հայաստանի Հանրապետութեան խորհրդանիշերը` զինանշանը, դրօշը եւ օրհներգի խտասալիկը` նշելով, որ «հայ ժողովուրդը ուր էլ հաստատուի առաջինը կառուցում է դպրոց եւ եկեղեցիէ: արշակ եւ Սոֆի Գոլստըն ամենօրեայ վարժարանն իր 25-ամեայ յոբելեանը պաշտօնապէս կը նշի նոյեմբերի 12-ին: Շնորհավորելով վարժարանի 25-ամյակի առթիվ` Ս.Պետրոսյանն իր երախտիքի խոսքն ուղղեց վարժարանի ուսուցիչներին եւ նվիրեց Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը` զինանշանը, դրոշը եւ օրհներգի խտասալիկը` նշելով, որ «հայ ժողովուրդը ուր էլ հաստատվի առաջինը կառուցում է դպրոց եւ եկեղեցի»: Արշակ եւ Սոֆի Գոլստըն ամենօրյա վարժարանն իր 25-ամյա հոբելյանը պաշտոնապես կնշի նոյեմբերի 12-ին:
  -   Հասարակութիւն