ԱՄՆ -ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին բաց լինելէ ղարաբաղեան հակամարտութեան գործընթացի համար


ԱՄՆ -ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին բաց լինելէ ղարաբաղեան հակամարտութեան գործընթացի համար

  • 03-06-2011 20:51:57   |   |  Միջազգային
ԱՄՆ -ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին բաց լինել ղարաբաղեան հակամարտութեան գործընթացի համար: Ինչպէս SalamNews-ին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանութեան մամուլի ծառայութեան ղեկավար Քիթ Բինը, Միացեալ Նահանգները հաւատում են, որ ռազմական եղանակն այդ խնդրում անընդունելի է։ Նա նշել է, որ Ամն-ը հաւատարիմ է հակամարտութեան առանց ուժի կիրառման եւ Հելսնիկեան սկզբունքների հիման վրայ կարգաւորմանը, որոնց հիմքը տարածքային ամբողջականութիւնն ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներն են: Հայ-թուրքական յարաբերութիւնների առնչութեամբ Ք.Բինը համոզմունք է յայտնել, որ երկու երկրների միջեւ մերձեցումը ռազմավարական նշանակութիւն ունի եւ կ'ամրապնդի կայունութիւնն ու զարգացումը տարածաշրջանում: «Մենք հաւատում ենք, որ հաշտեցումը կարեւոր է եւ Թուրքիայի, եւ Հայաստանի, եւ Կովկասեան տարածաշրջանի համար: Մեր ընդհանուր երազանքն է, որ Հայաստանն ու Թուրքիան բուժեն անցեալի վէրքերն ու համատեղ առաջ ընթանան»,- ասել է Ք.Բինը:
  -   Միջազգային