Արցախի Անվտանգութեան խորհրդի նիստում քննարկուել էն բանակաշինութեանը վերաբերող հարցեր
30-09-2011 18:35:30 | | Քաղաքական
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանի նախագահութեամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անվտանգութեան խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկուել էն բանակաշինութեանը վերաբերող մի շարք հարցեր: Զեկոյցով հանդէս է եկել պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը:
Բակոյ Սահակեանը նշել է, որ պաշտպանութեան բանակը երկրի անվտանգութեան ապահովման հիմնական երաշխաւորն է եւ նրա մարտունակութեան հետեւողական բարձրացումը հանդիսանում է պետականաշինութեան առանցքային ուղղութիւններից մէկը: Նա կոնկրէտ յանձնարարականներ է տուել կառավարութեանը եւ պաշտպանութեան նախարարութեանը քննարկուած հարցերի պատշաճ իրականացման ուղղութեամբ:
Նիստում քննարկուել էն նաեւ Յաղթանակի տօնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տօնակատարութիւնների կազմակերպման հետ կապուած հարցեր: Բ.Սահակեանը կառավարութեանը յանձնարարել է ստեղծել տօնական միջոցառումների կազմակերպան եւ համակարգման կառավարական յանձնաժողով:
Նիստին հրաւիրուած էին Հայաստանի պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը, պաշտօնատար այլ անձինք: