Ջավախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը ողջունում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի որոշումը


Ջավախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը ողջունում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի որոշումը

  • 30-09-2011 18:42:17   |   |  Քաղաքական
Ջավախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը ողջունել է Ջավախքի հիմնախնդիրների լուծմամբ զբաղուելու ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի որոշումը: «ըստ լրատուամիջոցների` վերջերս ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Քէն Խաչիկեանը Հայ Դատի վաշինգտօնեան գրասենեակի մամուլի խօսնակ Էլիզաբեթ Չուլջեանի ուղեկցութեամբ այցելել է Վրաստան` երկրի բարձրաստիճան պաշտօնեաների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկելով Թբիլիսիի եւ Ջավախքի հայութեան համայնքային, սոցիալ-տնտեսական, հոգեւոր եւ մշակութային կեանքին վերաբերող հարցեր: պրն Խաչիկեանը, ամփոփելով շրջագայութեան արդիւնքները, յայտարարել է, որ Հայ Դատի յանձնախումբը հետամուտ է լինելու Ջավախքի ամրապնդմանն ու անվտանգութեանը: Նա նաեւ նշել է, որ «ջավախքում մենք կանգնած ենք լուրջ մարտահրաւէրների առջեւ, որոնք, աշխատելով միասնաբար, կարող ենք յաղթահարելէ (տէ՛ս` http://asbarez.com/98280/trust-and-mutual-respect-vital-to-strengthening-armenia-diaspora-relations-says-hachikian ): ջավախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը ողջունում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի նախագահի այս յայտարարութիւնը: Մեր կառոյցը դեռեւս 2010թ. հոկտեմբերի 13-ին կոչ էր արել Ամն-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպութիւններին աւելի մեծ ուշադրութիւն դարձնել վրաց իշխանութիւնների կողմից ջավախքահայութեան իրաւունքների ոտնահարման խնդրին (տէ՛ս` http://yerkir.org/index.php?level_id=280&lang=arm ), եւ այսօր մենք ուրախ ենք այդ ուղղութեամբ Հայ Դատի յանձնախմբի գործադրուող ջանքերին: լիայոյս ենք, որ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը ձեռնամուխ է լինելու այլ գործնական քայլերի` ուղղուած ջավախքահայութեան խնդիրների լուծմանը: Մենք պատրաստ ենք ցոյց տալ Հայ Դատի յանձնախմբին, ինչպէս նաեւ Ամն-ում գործող հայկական այլ լոբբիստական կազմակերպութիւններին, բոլոր հնարաւոր աջակցութիւնը Թբիլիսիի եւ Ջավախքի հայութեան առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը հասնելու գործում: Այդ խնդիրներն էն. - Ջավախքահայութեան քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների ոտնահարման քաղաքականութեան վերացումը, ջավախքահայ քաղաքական ակտիւիստների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցումը, Վահագն Չախալեանի ազատ արձակումը, - Ինքնակառավարման մարմինների լիազօրութիւնների ընդլայնումը եւ ինքնակառավարման մակարդակի բարձրացումը, - Վրաստանի հայաբնակ շրջաններում (Սամցխե-ջավախք-ծալկայ) հայոց լեզուին տարածաշրջանային պաշտօնական լեզուի կարգավիճակի շնորհումը, - Հայ Առաքելական եկեղեցու գրանցումը, խորհրդային իշխանութեան տարիներին բռնագրաւուած եկեղեցական կառոյցների վերադարձը, - Ջավախքահայութեան արտագաղթի կանխումը եւ կրթա-մշակութային զարգացման հնարաւորութիւնների ստեղծումը, այդ նպատակով Ախալքալաքում հայ-վրացական համալսարանի հիմնադրումըէ,- ասուած է Ջավախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհրդի սեպտեմբերի 30-ի յայտարարութիւնում:
  -   Քաղաքական