Orange Հիմնադրամի աջակցութեամբ 5330 մարդ անվճար ակնաբուժական աջակցութիւն է ստացել Շիրակի մարզում


Orange Հիմնադրամի աջակցութեամբ 5330 մարդ անվճար ակնաբուժական աջակցութիւն է ստացել Շիրակի մարզում

  • 30-09-2011 19:42:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Աւարտին է մօտենում Շիրակի մարզում Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժութեան նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապէս անապահով անձանց համար: այս կապակցութեամբ սեպտեմբերի 30-ին Ախուրեանում կայանած Աչքի շարժական հիւանդանոց (ԱՇՀ) էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունոյ Դիւթուան` ծանօթանալու կատարուած աշխատանքերին: Հան-ի Շարժական հիւանդանոցը, որտեղ իրականացւում էն բուժումներն ու վիրահատութիւնները, զինուած է ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով: Բրունոյ Դիւթուան ծանօթացաւ Աշհ-ում առկայ լազերներին եւ վիրահատական սարքաւորմանը, ականատէս եղաւ հիւանդների զննմանն ու վիրահատութիւններին եւ զրուցեց մարդկանց հետ նրանց տպաւորութիւնների շուրջ: ծրագրի շրջանակներում 4200 մեծահասակներ եւ 1130 երեխաներ անցել էն ակնային հետազօտութիւն, շուրջ 640 մեծահասակներ անցել էն խորացուած հետազօտութիւն Աշհ-ում, տրամադրուել է շուրջ 2000 ակնոց: Աշհ-ում իրականացուել էն շուրջ 270 վիրահատութիւններ եւ լազերային բուժումներ: Ծրագրի շրջանակում, ակնային զննումներին զուգահեռ, աւելի քան 400 երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում անց էն կացուել նաեւ ակնային խնամքի հանրակրթական յատուկ դասընթացնէր: Շիրակի մարզում Հան-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ: «տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածութեան կենտրոնում էն ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիւ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերութեան ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջեւ, իսկ մարդկային հաղորդակցութեան գործում մեծ է տեսողութեան դերը: Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ում կեանքը փոխուել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիւ: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժութեան նախագծի հետ: Հէնց այս արդիւնքները տեսնելով ենք որոշել շարունակել համագործակցութիւնը: Յաջորդ մարզը, ուր կ'այցելի շարժական հիւանդանոցը, կը լինի Արագածոտնըէ,- ասաց Orange-ի գլխաւոր տնօրէնը: արագածոտնի մարզում ակնային զննումները տեղի բժիշկների մասնակցութեամբ արդէն մեկնարկել էն եւ կշարունակուէն մինչեւ նոյեմբերի վերջ: Նախատեսւում է ակնային զննումներ իրականացնել շուրջ 1800 մեծահասակների եւ 1000 երեխաների համար, վիրահատել մօտ 180 հիւանդի եւ տրամադրել շուրջ 500 ակնոց: Բացի այդ, ակնային զննումներին զուգահեռ, հանրակրթական դասընթացնէր կը կազամակերպուէն Արագածոտնի մարզի ինը դպրոցներում: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամի կողմից Հան-ին տրամադրուել է շուրջ 5 մլն դրամ: բնակչութեան ակնային զննումների աշխատանքերում Հան-ին ակտիւօրէն աջակցում էն տեղի ակնաբոյժները` մասնաւորապէս Թալինի եւ Աշտարակի շրջաններում: Այստեղի եւ յարակից գիւղերի բնակիչները պէտք է դիմեն տեղի ակնաբոյժներին, ովքեր հիւանդներին կընդունէն շրջկենտրոններում կամ որոշակի օրերի կ'այցելեն շրջանների գիւղերը: Այդ այցելութիւների ժամանակացոյցին ծանօթանալու եւ լրացուցիչ տեղեկութիւնների համար բնակիչները պէտք է հետեւեն իրենց համայքներում փակցուած յայտարարութիւններին, ինչպէս նաեւ դիմեն տեղի բուժկէտ կամ մարզպետարանի առողջապահութեան բաժին: Հան-ի բժշկական խմբերը կ'այցելեն Արագածի եւ Ապարանի շրջանները հոկտեմբեր ամսուայ ընթացքում: Աչքի շարժական հիւանդանոցը կը կայանի` հոկտեմբերի 18-21-ը` Ծաղկահովիտում, հոկտեմբերի 24-27-ը` Ապարանում, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը` Թալինում, եւ նոյեմբերի 7-ից մինչեւ ծրագրի աւարտը` Աշտարակում:
  -   Մամլո հաղորդագրություն