Տիգրան Սարգսեան. «զբօսաշրջութիւնը Հայաստանում կարող է եւ պէտք է լինի բազմազան եւ բազմաբովանդակ»


Տիգրան Սարգսեան. «զբօսաշրջութիւնը Հայաստանում կարող է եւ պէտք է լինի բազմազան եւ բազմաբովանդակ»

  • 30-09-2011 19:47:51   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է զբօսաշրջութեան միջազգային օրուայ կապակցութեամբ կազմակերպուած միջոցառմանը, որին ներկայ էն եղել նաեւ զբօսաշրջութեան արդիւնաբերութեան ներկայացուցիչներ: շնորհաւորելով ներկաներին զբօսաշրջութեան միջազգային օրուայ կապակցութեամբ` Տիգրան Սարգսեանը նշել է, որ այս օրն առիթ է` իմաստաւորելու եւ քննարկելու տուրիզմի բնագաւառում մեր երկրի անցած 20 տարիներն ու յետագայ ծրագրերը: «իմ կարծիքով` այստեղ հաւաքուածները մի բանում վստահ էն. Հայաստանն ունի զբօսաշրջութեան զարգացման մեր ներուժ եւ այն մենք դեռեւս լիովին չենք օգտագործում: Զբօսաշրջութիւնը մեր երկրում կարող է եւ պէտք է լինի բազմազան եւ բազմաբովանդակ: Զբօսաշրջութեան բնագաւառւմ պէտք է ընդգրկուէն նոր ուղղութիւններ եւ այս առումով Հայաստանի կառավարութիւնը դեռեւս ունի մեծ անելիքներ: Անհրաժեշտ է, որպէսզի զբօսաշրջութեան ոլորտում մասնագիտացուած բոլոր կառոյցները կառավարութեան հետ միասին լինէն մասնակիցը` տուրիզմի զարգացման ծրագրերի իրականացման գործումէ: տիգրան Սարգսեանն ուրախութեամբ նշել է, որ պետութիւն-մասնաւոր հատուած համագործակցութեան շնորհիւ վերջին շրջանում արձանագրուել էն յաջողութիւններ: Այս տեսակէտից կառավարութեանը ղեկավարը յիշեցրել է Ազգային մրցունակութեան հիմնադրամի կողմից Տաթեւի վանական համալիրում իրականացուած ներդրումային ծրագրերը: «այն իրենում ներառում էր տասնեակ միլիոնաւոր դոլարների ներդրումներ` մասնաւոր հատուածի, եւ համաֆինանսաւորում` պետութեան կողմից: Եթէ կառավարութիւնը տեսնում է զբօսաշրջութեան ներուժի բացայայտման եւ իրացման գործում նախաձեռնութիւններ մասնաւորների կողմից, ապա իր վրայ է վերցնում ենթակառուցուածքների կառուցման պատասխանատուութիւնըէ: վարչապետի խօսքով` համաշխարհային զբօսաշրջութեան քարտէզում յայտնուելու համար պէտք է կիրառել էլեկտրօնային միջոցների հնարաւորութիւնները: Այս տեսակէտից, գործադիրի ղեկավարը յիշեցրել է, որ Հայաստանում էլեկտրօնային եղանակով հնարաւոր է ամրագրել հիւրանոցային համարներ, ստանալ անհրաժեշտ տեղեկատուութիւն` զբօսաշրջային ենթակառուցուածքների եւ ծառայութիւնների վերաբերեալ: այնուհետեւ, Տիգրան Սարգսեանն զբօսաշրջութեան բնագաւառի մի խումբ ներկայացուցիչների խրախուսել է շնորհակալագրերով:
  -   Տնտեսութիւն