Դիկ Ադուոկատ. Հայերի մարտավարութիւնը թելադրուած է լինելու մեր խաղով


Դիկ Ադուոկատ. Հայերի մարտավարութիւնը թելադրուած է լինելու մեր խաղով

  • 03-06-2011 20:17:25   | Ռուսաստան  |  Սպորտ
Ռուսաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Դիկ Ադուոկատը յունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում անցկացուելիք Ռուսաստան - Հայաստան խաղից առաջ վերջին ասուլիսում յայտարարել է, որ թիմում բոլորն առողջ են, իսկ մարտավարութիւնը մէկն է լինելու` ստեղծել սուր պահէր եւ խփել գնդակներ: Դ.Ադուոկատը նշել է, որ Հայաստանի հաւաքականի մասին ունի անհրաժեշտ ամբողջ ինֆորմացին, եւ չի բացառել, որ մրցակիցը խաղադաշտ դուրս կը գայ նոյն մեկնարկային կազմով, ինչ Երեւանում: «Հայերի մարտավարութիւնը նոյնպէս նոյնն է լինելու: Նրանց մարտավարութիւնը թելադրուած է լինելու մեր խաղով: Մենք հէնց սկզբից փորձում ենք վերահսկել խաղը, ստեղծել պահէր եւ գնդակ խփել: Նման բան փորձում էինք անել նաեւ Երեւանում: Նոյնը կը լինի նաեւ վաղը»,- ասել է Դ.Ադուոկատը:
  -   Սպորտ