Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը կարող է օրինակելի ճանաչուել ամբողջ տարածաշրջանի համար


Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը կարող է օրինակելի ճանաչուել ամբողջ տարածաշրջանի համար

  • 30-09-2011 20:25:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի(MIC) ղեկավար Եւայ Հիւսեանը կը ներկայացնի Հայաստանը Հարաւային եւ Արեւելեան Եւրոպայի Տեղեկատուական եւ Հեռահաղորդակցութեան Տեխնոլոգիաների Ֆորում (SEE ICT Forum) կառոյցի Ինովացիոն եւ Գերազանցութեան Կենտրոնների գործունէութեանը նուիրուած հանդիպմանը: հհ Էկոնոմիկայի նախարարութեան, Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալութեան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Մայքրոսոֆթ ընկերութեան համատեղ ջանքերով ստեղծուած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը առանձնանում է նմանատիպ կառոյցներից ոլորտի եւ տեղական շուկայի հետ փոխկապակցմամբ, կրթական ծրագրերի մէջ ներգրաւմամբ եւ կարողութիւնների զարգացմանն ուղղուած թիրախային ծրագրերով: Կենտրոնը հանդէս է գալիս իբրեւ պետական եւ մասնաւոր հատուածների, ինչպէս նաեւ միջազգային դոնոր կազմակերպութիւնների համագործակցութեան յաջող օրինակ: աւելին` Հայաստանի Մայրոսոֆթ ինովացիոն կենտրոնը բաւարար ներուժ ունի իր գործունէութեան շրջանակը տարածաշրջանում ընդլայնելու համար, ինչը կը նպաստի Հայաստանի` իբրեւ ինովացիայի խթանման տարածաշրջանային կենտրոնի կերպարի ամրապնդմանը: հայկական յաջող փորձի ուսումնասիրութիւնը կարեւոր է հանդիպման մասնակից այլ երկրների համար, որոնք նոյնպէս մտադիր էն ինովացիոն գործունէութիւնը խթանող կենտրոններ բացել: SEE ICT Forum-ը միաւորում է Հարաւային եւ Արեւելեան Եւրոպայի երկրների տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան ոլորտի միութիւնները, դոնոր կազմակերպութիւնները եւ հետազօտական կառոյցները: 2009 թուականից` ֆորումին միանալուց ի վեր, Հայաստանը կառոյցում ներկայացնում էն Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը(ԻՏՁՄ) եւ Նորք տեղեկատվաւերլուծական կենտրոնը: ԻՏՁՄ նաեւ համակարգել է Jobfinder, Essential Solutions, CHS Vericel Service հայկական ընկերութիւնների մասնակցութիւնը կառոյցի միջոցառումներին: 2010 թուականին կառոյցի մէջ ներգրաւուած մի շարք երկրների ներկայացուցիչներ այցելեցին ԻՏՁՄ կողմից կազմակերպուող Digitec Business Ֆորումին: յատկանշական է, որ, գնահատելով ԻՏՁՄ մեծ փորձը ոլորտի զարգացման եւ միջոցառումների կառավարման ասպարէզում, 2010 թուականին ԻՏՁՄ ներկայացուցիչն ընտրուեց SEE ICT Forum խորհրդի անդամ` ստանձնելով տուեալ կառուցի շրջանակներում հարաւային եւ արեւելեան Եւրոպայի ՏՀՏ ոլորտի զարգացման եւ միջոցառումների կառավարման գործառոյթները: նախատեսւում է, որ SEE ICT Forum կառոյցի յաջորդ հանդիպումներից մէկը կը կազմակերպուի Հայաստանում, գալիք Digitec Business Ֆորում միջոցառման շրջանակներում`2012 թուականի մայիս-յունիս ամիսներին:
  -   Մամլո հաղորդագրություն