Ռոբերտ Քոչարեանին մեծ քաղաքականութիւն վերադառնալուն կարող էն դրդել միայն երեք գործօններ


Ռոբերտ Քոչարեանին մեծ քաղաքականութիւն վերադառնալուն կարող էն դրդել միայն երեք գործօններ

  • 30-09-2011 23:49:31   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը չի բացառել, որ կը վերադառնայ մեծ քաղաքականութիւն: Նա այդ մասին ասել է «մեդիամաքսէ գործակալութեանը տուած բացառիկ հարցազրոյցում` վերջինիս խնդրանքով մեկնաբանելով քաղաքականութիւն իր հնարաւոր վերադարձի մասին վերջին շրջանում առկայ քննարկումները: Այդ հարցը քննարկումների առարկայ է դարձել 2012թ. ՌԴ նախագահի պաշտօնում Վլադիմիր Պուտինի առաջադրուելու յայտարարութիւնից յետոյ: «ինձ զարմացնում է իմ հնարաւոր վերադարձի վերաբերեալ ծաւալուած քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եւ դա տեղի է ունենում Հայաստանի Անկախութեան քսանամեակի ճոխ տօնակատարութիւններից անմիջապէս յետո՞յ: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պէտք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թէ նոյն հարթութեան մէջ պրոյեկցուէն դրսից: Էս չեմ բացառում, որ կը վերադառնամ մեծ քաղաքականութիւն: Սակայն, այդ քայլին ինձ կարող էն դրդել ոչ թէ այն իրադարձութիւնները, որ տեղի էն ունենում Հայաստանին թէեւ շատ մօտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիւ, ուրիշ երկրում, այլ հետեւեալ երեք գործօնները. 1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցութեան զգալի եւ կայուն բարելաւման բացակայութիւնը, եւ, որպէս հետեւանք` փակուղային տրամադրութիւնների եւ արտագաղթի աճը; 2. հասարակութեան տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականութիւն վերադարձի պահանջարկը; 3. իմ ներքին համոզուածութիւնն առ այն, որ էս կարող եմ արմատական ձեւով բարելաւել իրավիճակը: Այս երեք գործօնների առկայութեան պարագայում կարող էն տարբեր ճանապարհներ լինել ակտիւ քաղաքականութիւն վերադառնալու համար: Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ էն մտցնում, աւելացնում էն քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործօններ չէն հանդիսանումէ, - ասել է Ռոբերտ Քոչարեանը:
  -   Քաղաքական