Անցած շաբաթուայ ընթացքում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է աւելի քան 200 անգամ
01-10-2011 16:03:02 | | Քաղաքական
Համաձայն Պաշտպանութեան բանակի օպերատիւ տուեալների, անցած շաբաթուայ ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է աւելի քան 200 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները «??», «???», «Սեւ նետ», «Իստիգլալ», «??», «???» զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութեամբ արձակել էն շուրջ 900 կրակոց:
Բացի առաջնագծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դէպքերից հակառակորդի օդային տարածքում նաեւ արձանագրուել էն մարտական օդուժի ուսումնավարժական թռիչքներ:
«Չնայած ադրբեջանական կողմի դրսեւորած այսօրինակ ակտիւութեանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ էն մնացել պատասխան գործողութիւններից եւ վստահօրէն մարտական հերթապահութիւն իրականացրել ինչպէս ցամաքում, այնպէս էլ օդում»,-ասուած է ՊԲ Լրատուութեան եւ քարոզչութեան բաժնի տարածած հաղորդագրութեան մէջ: