Սեպտեմբերին շաքարաւազի գինը աճել է աւելի քան 24%-ով


Սեպտեմբերին շաքարաւազի գինը աճել է աւելի քան 24%-ով

  • 03-10-2011 13:17:54   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Այս տարուայ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայասատանի սպառողական շուկայում գրանցուել է 0,8% գնաճ: հհ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, պարէնային ապրանքների գները աճել են 1,2%-ով, ոչ պարէնայինները` 0,5%-ով, իսկ հանրութեանը մատուցուող ծառայութիւնների սակագները ` 0,1%-ով: Այս տարուայ սեպտեմբերին, 2010թ.-ի սեպտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 100,6%, այդ թւում` պարէնային ապրանքներինը` 99,1%, ոչ պարէնայինները` 102,5%, ծառայութիւնների սակագները`102,4%: Այս տարուայ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, պարէնային ապրանքների գների աճը հիմնակնում պայմանաւորուած էր ձուի, բանջարեղէնի, կարտոֆիլի, շաքարաւազի 3-20,9% գնաճով: Մասնաւորապէս, շաքարաւազի գինը սեպտեմբերին աճել է 18,2-24,3%-ով, բանջարեղէնինը` 7,1%-ով, հացամթերքինը`1,5%-ով, ձուինը` 3%-ով: Կաթնամթերքի գինն աճել է 1,2%-ով, մսամթերքինը` 1 %-ով, հացամթերքինը`0,4 %-ով, ոգելից խմիչքինը եւ ծխախոտի գները մնացել են անփոփոխ: Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ոչ պարէնային ապրանաքներից կօշկեղէնի գինը աճել է 2,4%-ով, հագուստինը եւ գործուածքինը` 1,8%-ով, այգեգործական ապրանքներինը`0.2%-ով, մշակոյթի ապրանքներինը 6.1%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը` 0.3%-ով: Լուացող միջոցների, խոհանոցային սպասքի, գորգեղէնի, կահոյքի,գներն մնացել են անփոփոխ: Բենզինի եւ դիզելային վառելիքի գները, համապատասխանաբար, նուազել են 2,6% եւ 1,9% -ով: Հանրապետութեան սպառողական եւ արտարժոյթի շուկայում արձանագրուել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի (սեպտեմբերի 1-29-ի դրութեամբ), համապատասխանաբար, 0,8% եւ 1,4 % հաւելաճ (ԱՄՆ դոլարն արժեւորուել է):
  -   Տնտեսութիւն