Տեղի ունեցաւ Ռահհկ-ի դասընթացներիպարապմունքը հերթական


Տեղի ունեցաւ Ռահհկ-ի դասընթացներիպարապմունքը հերթական

  • 03-10-2011 12:08:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 30-ին Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցի ծրագրի շրջանակներում տեղի ունեցաւ «Հայաստանում քաղաքացիական հասարակութեան կայացման եւ սահմանադրական պետութեան ձեւաւորման հիմնախնդիրները. նոր մարտահրաւէրներ» խորագրով սեմինար-դասընթացների շարքի հերթական` երրորդ պարապմունքը: Այս անգամ մասնակիցների առջեւ «իշխանութիւնը եւ իրականութեան մեկնաբանութիւնները. քաղաքական միֆերը եւ քաղաքացիական հասարակութեան հիմնախնդիրըէ թեմայով դասախօսութեամբ հանդէս եկաւ պատմական գիտութիւնների թեկնածու, ազգագրագէտ Աղասի Թադեւոսեանը: Յիշեցնենք, որ անվճար հիմունքներով անցկացուող սեմինար-դասընթացներին` ազատ ունկնդրի կարգավիճակով, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր հետաքրքրուած են հասարակական-քաղաքական խնդիրներով: լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել ՌԱՀՀԿ` Երեւան, Երզնկեան 75, հեռախօս` (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճէն` (37410) 52-48-46, էլ. փոստ` root@acnis.am եւ info@acnis.am, կայքէջ` www.acnis.am:
  -   Մամլո հաղորդագրություն