Դանիայում առաջին անգամ կին վարչապետ է ընտրուել


Դանիայում առաջին անգամ կին վարչապետ է ընտրուել

  • 03-10-2011 12:30:53   |   |  Քաղաքական
Դանիայի թագուհի Մարգրետ 2-ը սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Հելլէ Թորնինգ-շմիդտին պաշտօնապէս հաստատել է Դանիայի վարչապետի պաշտօնում, յայտնում է Reuters-ը: Նշենք, որ Հելլէ Թորնինգ-շմիդտը Դանիայի պատմութեան մէջ առաջին կին վարչապետն է: Այս կապակցութեամբ Թորնինգ-շմիդտը յայտարարել է երեք ընդդիմադիր կուսակցութիւններից կոալիցիոն կառավարութիւն ստեղծելու պատրաստակամութեան մասին եւ աւելացրել, որ իրենց մշակած կառավարութեան ծրագիրը առաջ կը տանի Դանիական պետութիւնը:
  -   Քաղաքական