Էդուարդ Նալբանդեանը մասնակցել է Եւրոպական ժողովրդական կուսակցութեան անդամ եւ անդամութեան թեկնածու երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտօնական հանդիպմանը


Էդուարդ Նալբանդեանը մասնակցել է Եւրոպական ժողովրդական կուսակցութեան անդամ եւ անդամութեան թեկնածու երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտօնական հանդիպմանը

  • 03-10-2011 12:35:59   |   |  Քաղաքական

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանը մասնակցեց Ֆրանսիայի Բորդոյ քաղաքում Եւրոպական ժողովրդական կուսակցութեան (European People's Party EPP) անդամ եւ անդամութեան թեկնածու երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտօնական հանդիպմանը, որը կազմակերպուել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժիւպէի նախաձեռնութեամբ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձան միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի:
  -   Քաղաքական