Բացուել է վերականգնուած «Ռանչպար 1» պոմպակայանը


Բացուել է վերականգնուած «Ռանչպար 1» պոմպակայանը

  • 03-10-2011 13:38:57   |   |  Տնտեսութիւն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը հոկտեմբերի 3-ին մասնակցել է «Հազարամեակի մարտահրաւէր» հիմնադրամ-հայաստանէ ծրագրի կողմից վերականգնուած «Ռանչպար 1» պոմպակայանի բացմանը, որին ներկայ է եղել նաեւ ԱՄՆ Հազարամեակի մարտահրաւէր կորպորոցիայի փոխնախագահ Փեթրիք Ֆայնը: Կառավարութեան ղեկավարը շրջել է պոմպակայանում, ծանօթացել կատարուած աշխատանքներին: «Ռանչպար 1» պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատածարք` ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքների հ10 հազար ջրօգտագործողների: Պոմպակայանի վեկանգնման աշխատանքներում Հմհ-հայաստան ծրագրի կողմից ներդրուել է 5,5 մլն դոլար: Պոմպակայանում իրականացուել է ջրընդունիչի, կոլեկտորների մաքրում եւ խորացում, տեղադրուել են նոր պոմպեր եւ խողովակաշարեր, ամբողջովին վերանորոգուել է պոմպակայանի շէնքը: Պոմպակայանի կոլեկտորի մէջ կառուցուել է նաեւ պատուար, ինչը կը նուազեցնի գրունտային ջրերի մակարդակը եւ այդպիսով կը բարելաւի Արարատեան հարթավայրի դրենաժային համակարգի վիճակը: Հմհ-հայաստան ծրրագրի ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սիւնիքի մարզերում տեղակայուած 17 պոմպակայաններում կազում է 42 մլն դոլար: Արարատեան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչի շրջանակներում արուած ներդրումը կազմում է 19 մլն դոլար, որը ներառում է 470 կմ դրենաժային կոլեկտորների մաքրում, ինչի արսդիւնքում կը նուազի Արարատի եւ Արմավիրի մարզերի գրունտային ջրերի մակարդակը` զերծ պահելով դրանք աղակալումից: Դրենաժային բաղադրիչի շրջանակում կառուցուել եւ վերակագնուել է նաեւ 50 խորքային հօր:
  -   Տնտեսութիւն