Մայիսի 30-ից յունիսի 3-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 66.8 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 82.4 մլն ԱՄՆ դոլար


Մայիսի 30-ից յունիսի 3-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 66.8 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 82.4 մլն ԱՄՆ դոլար

  • 03-06-2011 18:16:24   | Հայաստան  |  Տնտեսութիւն
 Մայիսի 30-ից յունիսի 3-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 66 մլն 753 հազար 987 ԱՄՆ դոլար` 376.03 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 82 մլն 394 հազար 720 ԱՄՆ դոլար` 377.03 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 950 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 375.99 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 8 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.84 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 23.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 57մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն