Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարութեանը հնարաւոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատէրերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար


Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարութեանը հնարաւոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատէրերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար

  • 03-10-2011 18:56:59   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Հոկտեմբերի 3-ին հրապարակուել է կրպակների ապամոնտաժման վերաբերեալ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի միջանկեալ ամփոփումը, որում ասուած է. «սոյն թուականի մարտի 14-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանը Երեւանի տարածքում գտնուող 75 կրպակների սեփականատէրերից ստացել է 56 անհատական եւ 1 կոլետիւ բողոք: Անհատական դիմումների ուսումնասիրութեան արդիւնքում պատկերը հետեւեալն է. - 7 կրպակատերէր ունէն հողի վարձակալութեան իրաւունքը հաստատող յստակ եւ դեռեւս չսպառուած ժամկէտով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն ապօրինի է: - 15 կրպակատերէր ունէն հողի վարձակալութեան իրաւունքը հաստատող անորոշ ժամկէտով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական միայն երեք ամիս առաջ սահմանուած կարգով կրպակների սեփականատէրերին ծանուցելու դէպքում: - 25 կրպակատերէր չունէն հողի վարձակալութեան իրաւունքը հաստատող իրաւաչափ փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն օրինական է: - 9 դիմումներ դեռեւս ուսումնասիրութեան փուլում էն: Նշուած ուսումնասիրութիւնների եւ Մարդու իրաւունքների պաշտպանի գործունէութեան արդիւնքում կասեցուել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը: Այս համատեքստում դրական էն գնահատւում Պաշտպանի աշխատակազմի եւ Երեւանի քաղաքապետարանի գործակցութեան ներկայիս արդիւնքները, ինչպէս նաեւ վերջինիս պատրաստակամութիւնը` ապամոնտաժման գործընթացում ուսումնասիրել իւրաքանչիւր կրպակի իրաւական հիմքերը եւ պահպանել օրէնքով սահմանուած բոլոր ընթացակարգերը: Այդուհանդերձ, մտահոգուելով առանց օրինական հիմքերի գործող կրպակների սեփականատէրերի սոցիալական վիճակով, Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարութեանը հնարաւոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատէրերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար: Միեւնոյն ժամանակ Պաշտպանը կոչ է անում բոլոր հասարակական եւ բարեսիրական կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ խնդրով հետաքրքրուած այլ անձանց ու կառոյցներին աջակցել օրէնքով ապամոնտաժման ենթակայ կրպակատէրերի սոցիալական խնդիրների լուծմանը: Յայտնենք նաեւ, որ ՀՀ սահմանադրական դատարանում կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականութիւնը վիճարկելու խնդրանքով Պաշտպանին կոլեկտիւ դիմում էին ներկայացրել 19 կրպակատերէր: Դիմումի ուսումնասիրութեան արդիւնքում պարզուել է, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ ՀՀ Սահմանադրութեան 100 եւ 101 յօդուածների համաձայն ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիւ ակտերի սահմանադրականութիւնը, իսկ կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրաւական հիմքում եղած ՀՀ քաղաքաքացիական օրէնսգրքի հողի վարձակալութեանն առնչուող դրոյթներն ինքնին հակասահմանադրական չենէ:
  -   Մարդու իրաւունքներ