Այսօրուայ հեռուստատեսութիւնը կոռուպցիայի պաշտպանութեան հիմնական ճակատն ու ֆորպոստն էն. Լեւոն Տէր-պետրոսեան


Այսօրուայ հեռուստատեսութիւնը կոռուպցիայի պաշտպանութեան հիմնական ճակատն ու ֆորպոստն էն. Լեւոն Տէր-պետրոսեան

  • 03-10-2011 22:33:56   | Հայաստան  |  Քաղաքական
հարց. Մարտի 1-ի եւ 1996 թուականի համեմատութիւն: Լեւոն Տէր-պետրոսեան. “այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, աննախադէպ է հայոց պատմութեան անկախութեան այս քսան տարիներինէ: 1996 թուականի սեպտեմբերի 26-ին Վազգէն Մանուկեանն այս հրապարակում հանրահաւաք է արել, այն տարել դէպի Բաղրամեան փողոց, աժ շէնք, ու յայտարարել, որ “եթէ մտնեմ ԿԸՀ, որն այդ շէնքում էր, ու քսան րոպէ յետոյ դուրս չգամ, բոլորդ եկէք իմ հետեւից” եւ քսան րոպէ անց ժողովուրդը, մօտ հինգ հազար մարդ, սկսեց բարձրանալ ԱԺ ճաղերը: Այդ ժամանակ էս ու իրաւապահները նախագահական սենեակում էին եւ այդ օրուայ անվտանգութեան միջոցառումների պատասխանատուութիւնը դրուած էր ազգային անվտանգութեան նախարար Սերժիկ Սարգսեանի վրայ: Անգամ իմ անձնական անվտանգութեան ծառայութիւնը դրուած էր նրա հրամանի տակ: Ոչ Վանոյ Սիրադեղեանը, ոչ Վազգէն Սարգսեանը, ոչ Ռոման Ղազարեանը, այդ հարցում որեւէ իրաւասութիւն չունէին եւ ենթարկւում էին Սերժիկ Սարգսեանին: Այդ պահին, երբ նրանք բարձրացան ճաղերը եւ ներխուժեցին ԱԺ շէնք, Սերժ Սարգսեանը իմ գրասենեակում մօտեցաւ ինձ եւ ասաց` շէֆ, պէտք ա կրակել: Ասի “ոչ մի դէպքում, սպասեք”: Բայց երբ յայտնի դարձաւ, որ ներխուժողները առեւանգել եւ լինչի դատաստանի էն ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսեանը նորից կրկնեց, որ պէտք է կրակել: Էս մի պահ մտածեցի եւ ասեցի` “միայն օդ”: Կրակեցին օդ եւ տասը րոպէ անց ժողովուրդը ցրուեց: Այդ օրը ոչ մի հրազէնային վիրաւոր չի եղել: Ովքեր համեմատում էն դա մարտի 1-ի հետ, նրանք այս իշխանութեան փաստաբաններն էն: Հարց. ինչ է մտածում լեւոն Տէր-պետրոսեանըհայ առաքելական եկեղեցու վերջին շրջանի գործունէութեան մասին եւ արդեօք համարում է, որ եկեղեցին ունի ռեֆորմի կարիք: Լ.Տէր-պետրոսեան. Եկեղեցին պէտք է անջատ լինի պետութիւնից, եւ արեւմտեան զարգացման գաղտնիքն այն է, որ պետութիւնը տարանջատեցին եկեղեցուց: ինձ համար սկզբունքայինը սա է: Այսօր էլ ամենաիդելականը պէտք է լինի այն, որ եկեղեցին բացարձակապէս անջատ պէտք է լինի պետութիւնից: Դժբախտաբար այսօր մի քիչ իրավիճակն այլ է: Էս եկեղեցուն կապուած մարդ եմ եղել, վեց տարի դասաւանդել եմ ճեմարանում, նաեւ այսօրուայ Կաթողիկոսի գործընկերն եմ եղել, աշխատել եմ “էջմիածին” հանդէսի խմբագրութիւնում: Ինձ համար սա հարազատ թեմա է: Բայց եթէ եկեղեցին ռեֆորմների կարիք ունի, ապա դա ոչ մէկի գործը չէ, դա միայն եկեղեցու գործն է` ունի ռեֆորմ անելու կարիք, թէ չունիէ: Որեւէ այլ մարդ կամ կառոյց չպէտք է խառնուի եկեղեցու այդ հարցին: Հարց, Եթէ երկխօսութիւնը չի ստացուել, որն է այն շարունակելու իր նպատակը: Լ.Տէր-պետրոսեան. Մենք ի սկզբանէ գիտէինք, որ եթէ Կոնգրէսը ուժ կամ քաղաքական գործօն չլինէր, իշխանութիւնը իրենց հետ հաշուի չէր նստի: Այդպէս է ցանկացած բանակցութեան մէջ եւ եթէ դու քեզանից բան չներկայացնէս, քեզ հետ ոչ ոք հաշուի չի նստի: եթէ մեր թիկունքում մարդ չկայ, ժողովուրդ չկայ, ժողովրդի ճնշումը չկայ, ոչ միայն Սերժ Սարգսեանը, ոչ ոք մեզ հետ, ոչ միայն Սերժ Սարգսեանը, այլ նաեւ ասենք Րաֆֆի Յովհաննիսեանը, էլ չգիտեմ ով կայ այնտեղ, Վարդան Օսկանեանը, ոչ ոք մեզ հետ հաշուի չի նստի: Մենք մեզանից գործօն ենք ներկայացնում միայն ժողովրդով: Առանց ձեզ մենք ոչինչ ենք: Հարց. Առաջին նախագահի իշխանութեան օրօք երկրում եղել են քաղբանտարկեալներ` յանձին Հյդ-ի: Լեւոն Տէր-պետրոսեան. "Այն հարցն է, որին տասնեակ անգամ պատասխանել եմ, 100 տարի, 1000 տարի էլ անցնի, այս հարցը տալու էն: Դաշնակցական գործիչներ ասելով` նկատի ունէք «դրոյի գործըէ` 1994-ի դեկտեմբերին բացայայտուած, եւ «31ե-ի գործը` 1995 թուականի յուլիսին բացայայտուած: Բացայայտուել էր նարկոտիկների գործ. ստացուել էր համապատասխան ինֆորմացիայ, որ Բէյրութից Երեւան նարկոտիկներ էն տեղափոխում, եւ ՌԴ անվտանգութեան ուժերի հետ կարողացանք բացայայտել գործը, երբ եղան խուզարկութիւններ, պարզուեց, որ գործ ունենք տեռորիստական խմբի հետ. ոչ իմացել ենք` ովքեր էն, ինչ էն, յետոյ միայն պարզուեց, որ դաշնակցականներ էն: 8 հոգի դատուեց թմրանիւթի, անօրինական զէնքի համար, մի 3-4 մարդ`մարդասպանութեան համար: Եթէ «դրոյի գործովէ դատուածները քաղբանտարկեալներ էն, ինչու՞ էն մինչեւ հիմա մեկուսարաններում: Մեր իշխանութեան օրօք նրանք նստել էն 3 տարի, իսկ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի եւ դաշնակցական իշխանութեան տարիներին 14 տարի, եթէ նրանք քաղբանտարկեալ էն եղել, ուրեմն այսօր էլ էն քաղբանտարկեալ, եթէ անարդար էին դատել, ինչու՞ չազատեցին բանտերից: Ու մի փաստ էլ. «31-իէ գործը բացայայտել եւ նախաքննութիւնը մինչեւ վերջ տարել է անվտանգութեան եւ ՆԳ նախարար Սերժիկ Սարգսեանը": Հարց. ինչպիսին են կոնգրէսի պատկերացումները ջավախքի հարցի մասին: Լեւոն Տէր-պետրոսեան. "Ջավախքում կան խնդիրներ, սոցիալական,կրթական, որոնց կապակցութեամբ քաղաքացիական նորմալ պահանջներ էն բարձրացւում, ոչ քաղաքական, որոնք պէտք է լուծուէն: եսվստահ եմ, որ Վրաստանը մեզանից աւելի առաջադէմ ճանապարհի վրայ գտնուող պետութիւն է որ այդ հարցերը կլուծուէն: աւելի ծանր էր 90-աններին, երբ Վրաստանում քաոս էր: Բայց այդ ժամանակ վիճակի ծանրութիւնը ամենեւին ազգային խտրականութեան հետեւանք չէր, այլ պարզապէս ամբողջ Վրաստանն էր շատ ծանր վիճակում: ի պատիւ եւ Հայաստանի, եւ Վրաստանի բոլոր իշխանութիւնների, այս հարցում բոլոր նախագահներն էլ ըստ էութեան շատ ճիշտ էն գործել, թոյլ չէն տուել, որ այս սոցիալական, քաղաքացիական դժգոհութիւնները վերածուէն քաղաքական խնդրի: Էս հաւատում եմ, որ սրանք եղբայր ժողովուրդներ էն: Երեք հազար տարի ապրել էն իրար կողքի եւ ոչ մի պատերազմ չի եղել, բացառութեամբ 1920 թուականի, երբ երկու երկրում էլ ձեւաւորուել էն ծայրայեղ ազգայնական ռեժիմներ ու առաջացրել այդ պատերազմը: Յոյս ունեմ, որ երբեք վրաց զինուորի ոտքը չի կոխի Հայաստանի հողը, իսկ հայ զինուորի ոտքն էլ չի կոխի Վրաստանի հողը": Հարց. ինչու տեր-պետրոսեանը չի խօսում իր պաշտօնավարման ընթացքում թոյլ տուած սխալների մասին: Մասնաւորապէս ատոմակայանի փակման եւ կադրային քաղաքականութեան մասին: Լեւոն Տէր-պետրոսեան. "Ատոմակայանի փակման մասին մեղադրանքը դարի սուտն է, քանի որ 1989 թուականի յունուարին, երբ փակուել է ատոմակայանը, մենք` ղարաբաղ կոմիտէի անդամներս, Մոսկուայում բանտում էինք: ատոմականաը փակուել է ԽՍՀՄ ամենաբարձր ատեանների որոշմամբ, անձամբ Հայաստան է եկել Մինիստրների խորհրդի նախագահ Ռիժկովը, այն ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղարը Սուրէն Յարութիւնեանն էր, մինիստրների խորհրդի նախագահը Ֆադեյ Սարգսեանն էր, ահա այս երեքով որոշել էն փակել ատոմակայանը: եթէ այսօր Հայաստանը կայ, ապա դա 90-անների սկզբի բարեփոխումների արդիւնքն է": Հարց. ինչպէս է Տէր-պետրոսեանը պայքարելու մենաշնորհների եւ կոռուպցիայի դէմ: Լեւոն Տէր-պետրոսեան. "Վերացրէք այդ 76 ձեռնարկատէր պատգամաւորներին, հեռացրէք խորհրդարանից, եւ արդէն մեծ գործ կը լինի կոռուպցիայի յաղթահարման գործում: Այս սիտեմատիկ կոռուպցիայի արմատաւորման դէպքում չեմ նախանձում յաջորդ իշխանութեանը, քանի որ այնպիսի մի արատաւոր համակարգ է, որ կոռուպցիայի դէմ պայքարը ժամանակ է պահանջելու: Բայց ճիշտ կադրային քաղաքականութիւնը յիսուն տոկոսով կը նուազեցնի այդ երեւոյթը: Կոռուպցիայի յաղթահարման համար կարեւոր է նաեւ երկրում ազատ ընդդիմութեան եւ ազատ մամուլի, ազատ հեռուստատեսութեան առկայութիւնը: Տուէք մեզ հեռուստատեսութիւն, եւ երկու օրում այս յանցագործների 90 տոկոսը բանտում կը յայտնուի: Այսօրուայ հեռուստատեսութիւնը կոռուպցիայի պաշտպանութեան հիմնական ճակատն ու ֆորպոստն էն: կոռուպցիայի յաղթահարման համար պարտադիր է անկախ խորհրդարանի գոյութիւնը, որը պէտք է լինի գործադիր կառոյցի մրցակիցը, նրան «հսկող շունըէ: Կարեւոր է նաեւ անկախ դատական համակարգի առկայութիւնը": Հարց. որն է տեր-պետրոսեանի կեանքում թոյլ տուած ամենամեծ սխալը: Լեւոն Տէր-պետրոսեան. "Տօ անիծուի այն օրը, երբ էս քաղաքականութիւն մտայ: Ինձ բաւականութիւն է պատճառում գիտութեամբ զբաղուելը, երաժշտութիւն լսելը. Սակայն գալիս է մի պահ, երբ անձնապաստան չպէտք է լինէս եւ պէտք է զբաղուէս հանրութեան շահերով":
  -   Քաղաքական