Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառում Բարսելոնայում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառում Բարսելոնայում

  • 04-10-2011 13:16:32   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 30-ին Բարսելոնայում ՀՀ Պատուոյ հիւպատոսի գրասենեակը կազմակերպել էր Հայաստանի անկախութեան յոբելեանին նուիրուած ընդունելութիւն, որին ներկայ էին տեղական իշխանութիւնները ներկայացնող բարձրաստիճան պաշտօնեաներ, օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ, պատուոյ հիւպատոսներ, գործարարներ, հասարակական կազմակերպութիւնների, լրատուամիջոցների եւ համայնքային կառոյցների ներկայացուցիչներ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ Կատալոնիայում ՀՀ Պատուոյ հիւպատոս Խուան Սանմարտին Խիլը, որից յետոյ ներկաներին շնորհաւորական ուղերձով դիմեց Իսպանիայի Թագաւորութիւնում ՀՀ գործերի հաւատարմատար Խորէն Տէրտէրեանը: Այնուհետ, ելոյթ ունեցաւ Կատալոնիայի նահանգի խորհրդարանի նախկին անդամ, ներկայումս նահանգի Էմիգրացիայի վարչութեան փոխտնօրէն Տկն. Անայ Ռոզա Ֆորտունին:
  -   Մամլո հաղորդագրություն