Տիգրան Սարգսեանն ու Փաթրիք Ֆայնը քննարկել են <հմհ-հայաստան> ծրագրի շարունակութեան հեռանկարները


Տիգրան Սարգսեանն ու Փաթրիք Ֆայնը քննարկել են <հմհ-հայաստան> ծրագրի շարունակութեան հեռանկարները

  • 04-10-2011 15:13:20   | Հայաստան  |  Տնտեսութիւն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «հազարամեակի մարտահրաւէրէ կորպորացիայի (ՀՄԿ) ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակաւոր հաւատարմատար Բրիւս Դոնահիւն: Տիգրան Սարգսեանը բարձր է գնահատել 2006թ.-ի սեպտեմբերից մեկնարկած «հմհ-հայաստանէ 5-ամեայ ծրագրի ընթացքը եւ արդիւնքները: «այս ծրագրին առնչուել են հարիւր հազարաւոր մարդիկ` շահառուներ, շինարարներ, կազմակերպիչներ, վարկատուներ, վարկառուներ, դասախօսներ: Այս ընթացքում մենք հանդիպել ենք շահառուների այս բոլոր խմբերին, եւ բոլորի կողմից տեսել ենք դրական վերաբերմունք ծրագրի նկատմամբ: Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անունից շնորհակալութիւն յայտնել ԱՄՆ մեր գործընկերներին այս օժանդակութեան համար: Մենք բարձր ենք գնահատում դա եւ լի ենք համագործակցութիւնը շարունակելու վճռականութեամբ, կ'անենք ամէն ինչ, որ Հայաստանի Հանրապետութեան չափանիշները համապատասխանեն «հազարամեակի մարտահրաւէրէ կորպորացիայի չափանիշներինէ,- ասել է վարչապետը: Նա, մասնաւորապէս, գոհունակութեամբ է խօսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցուածքների վերականգնման ու հզօրացման, գիւղատնտեսութեան զարգացման եւ ֆերմերների վերապատրաստման ուղղութեամբ իրականացուած աշխատանքների մասին եւ կարեւորել ծրագրի դերը նոր մտածողութեան ձեւաւորման գործում: Իր հերթին Փաթրիք Ֆայնը շնորհակալութիւն է յայտնել վարչապետին ՀՀ կառավարութեան կողմից կատարուած լաւ աշխատանքի համար եւ փոխանցել «հմհ-հայաստանէ 5-ամեայ ծրագրի արդիւնքների վերաբերեալ թուային ու բովանդակային տուեալներ պարունակող ձեռնարկ (հայերէն եւ անգլերէն): Նա ընդգծել է, որ ձեռնարկը «հազարամեակի մարտահրաւէրէ կորպորացիայի պորտֆելի 25 երկրների շարքում ծրագրի արդիւնքները ներկայացնող լաւագոյն օրինակն է, ինչը վկայում է Հայաստանում աշխատած թիմի կարողութիւնների մասին: Զրուցակիցները քննարկել են «հմհ-հայաստանէ ծրագրի շարունակականութեան հեռանկարները: Այդ համատեքստում ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը նշել է, որ ծրագրի շարունակութեան կարեւոր գործօններ են առաջին ծրագրի արդիւնքները եւ երկրի համապատասխանութիւնը «հազարամեակի մարտահրաւէրէ կորպորացիայի կողմից միջազգայնօրէն ընդունուած ցուցանիշներին, ինչպիսիք են տնտեսական ազատութիւնները, արդարացի կառավարումը, ժողովրդի համար կատարուող ներդրումները եւ կոռուպցիայի վերահսկումը: Քննարկուող հարցի առնչութեամբ Տիգրան Սարգսեանը ներկայացրել է ՀՀ կառավարութեան գերակայութիւնները: Նա ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիայի յաղթահարման եւ ժողովրդավարական արժէքների ներդրման կարեւոր գործօնը միջին խաւի ձեւաւորումն է եւ այդ գործում կարեւորել «հմհ-հայաստանէ ծրագրի նշանակութիւնը: Շահառու ֆերմերները, կառավարութեան ղեկավարի դիտարկմամբ, գոհ են ծրագրի ընթացքից, որքանով այն նրանց հնարաւորութիւն է ընձեռել ճանաչել իրենց իրաւունքներն ու հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ աւելացնել սեփական եկամուտները: անդրադառնալով կոռուպցիայի դէմ պայքարի ուղղութեամբ ՀՀ կառավարութեան ձեռնարկած քայլերին` վարչապետ Սարգսեանը տեղեկացրել է, որ 2012 թ. յունուարի 1-ից կը գործի նոր օրէնք, համաձայն որի` 500 պաշտօնատար անձինք պէտք է հրապարակային յայտարարագրեր ներկայացնեն գոյքի, եկամուտների եւ իրենց փոխկապակցուած անձանց մասին: Նա նաեւ կարեւորել է պաշտօնատար անձանց էթիկայի յանձնաժողովի ձեւաւորումը, որը պէտք է ստուգման առարկայ դարձնի բարձրաստիճան պաշտօնատար անձանց գոյքի վերաբերեալ տեղեկութիւնները: Ըստ Տիգրան Սարգսեանի` հասարակութեան նման վերահսկողութիւնը կը նպաստի պաշտօնատար անձանց գործունէութեան հրապարակայնութեանն ու թափանցիկութեանը, արդիւնքում` կոռուպցիոն ռիսկերի նուազեցմանը: Հանդիպման աւարտին կողմերը փոխադարձաբար շնորհակալութիւն են յայտնել արդիւնաւէտ համագործակցութեան համար եւ բարձր գնահատել ծրագրի իրականացման գործում ներգրաւուած բոլոր շահագրգիռ կողմերի, պետական գերատեսչութիւնների, ինչպէս նաեւ ՀՄԿ հայաստանեան գրասենեակի թիմի աշխատանքը: Տեղեկանք. Հնգամեայ ծրագրի շրջանակում (2006 թ. սեպտեմբեր – 2011 թ. սեպտեմբեր) «հմհ-հայաստանըէ նպաստել է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակուող աւելի քան 420 հազար գիւղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելաւմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասուած հատուածներ, մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր եւ երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատեան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատուածներ: Վերապատրաստուել է շուրջ 45 հազար ֆերմեր, տեխնիկական աջակցութիւն է տրամադրուել ջուր մատակարարող կառոյցներին: Ընդհանուր առմամբ «հազարամեակի մարտահրաւէր կ'որպորացիայիէ կողմից Հայաստանի ոռոգման եւ գիւղատնտեսութեան բնագաւառներում կատարուել է շուրջ 177 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
  -   Տնտեսութիւն