Արմէն Աշոտեան. «Համոզուած եմ` հայ մանկավարժի կերպարն ընդհանրական է»:Կերպար,որը տարբեր է արտաքնապէս, բայց նոյնն է բարութեամբ եւ իմաստնութեամբ շաղաղուած մտածողութեամբ


Արմէն Աշոտեան. «Համոզուած եմ` հայ մանկավարժի կերպարն ընդհանրական է»:Կերպար,որը տարբեր է արտաքնապէս, բայց նոյնն է բարութեամբ եւ իմաստնութեամբ շաղաղուած մտածողութեամբ

  • 04-10-2011 15:45:02   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Ուսուցչի օրուա» կապակցութեամբ հոկտեմբերի 4-ին ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում տեղի է ունեցել հանրապետութեան մի խումբ լաւագոյն մանկավարժների ընդունելութիւն եւ պարգեւատրում: Շնորհաւորելով ուսուցիչներին մասնագիտական տօնի առիթով` ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը նշել է.«մեր կրթական համակարգի յաջողութիւններն արձանագրւում են ուսուցիչների անբասիր աշխատանքի շնորհիւ: Այդ աշխատանքի արդիւնքն է, որ կրթութեան ոլորտին միջազգային չափանիշներով քիչ գումարներ յատկացնելով անգամ, ստանում ենք որակ: Ապացոյցը մեր բազում աշակերտներն են, ովքեր ձեր աշխատանքի շնորհիւ յաջողութիւններ են արձանագրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում: Շնորհաւորում եմ բոլոր հայ մանկավարժներին, անկախ նրանից, թէ նրանք հայ մանկավարժի առաքելութիւնը որտեղ են իրականացնում` Հայասատանում, Արցախում, Ջավախքում, թե Սփիւռքում: Համոզուած եմ` հայ մանկավարժի կերպարն ընդհանրական է: Կերպար, որը տարբեր է արտաքնապէս, բայց նոյնն է բարութեամբ եւ իմաստնութեամբ շաղաղուած մտածողութեամբ: Մաղթում եմ ձեզ երկարամեայ արգասաբեր գործունէութիւն: Թո՛ղ ձեր ընտանիքներում երջանկութիւն, սէր ու առողջութիւն լինի, որպէսզի դուք կարողանաք սէր սերմանել նաեւ այլ ընտանիքներում ապրող երեխաների մէջէ: Նախարարն իր խօսքում անդրադարձել է կրթական բարեփոխումներին, շեշտելով, որ դրանք երբեք չեն աւարտուելու: Նպատակն, ըստ նախարար Ա. Աշոտեանի, համակարգի կատարելագործումն է: Առջեւում ուսուցիչների ատեստաւորման գործընթացն է: Ուսուցիչների 20 տոկոսն այս տարի պարտադիր կերպով պէտք է անցնի վերապատրաստում, յետոյ նաեւ ատեստաւորում: Մօտ 8200 ուսուցիչների համար մրցութային կարգով ընտրուած 16 կազմակերպութիւնների կողմից կը կազամերպուեն վերապատրաստման դասընթացնէր: Մէկ անգամ եւս շնորհաւորելով Հայաստանի բոլոր ուսուցիչներին` ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարը շեշտել է . «մենք պէտք է մատնանշենք ու գովաբանենք լաւ ուսուցիչներին ու տնօրէններին, ոչ միայն տօնական օրերին, այլեւ միշտ :Սիրելի՛ ուսուցիչներ, աշակերտին ուսուցանեք այնպէս, ինչպէս կ'ուզէիք, որ կրթէին ու դաստիարակէին ձեր երեխաներին: Համոզուած եմ, ձեր ձեռքերում մենք ունէք լաւ սերունդ եւ փայլուն ապագաէ: Միջոցառման աւարտին ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարը պարգեւատրել է 2011 թուականի «տարուայ լաւագոյն ուսուցիչէ, «տարուայ լաւագոյն տնօրէնէ, «Տարուայ լաւագոյն դաստիարակե մրցոյթների անուանակարգերում յաղթողներին: Պատուոգրեր եւ պարգեւներ են յանձնուել նաեւ վերոնշեալ մրցոյթին մասնակից մի խումբ ուսուցիչների եւ դաստիարակների` ՀՀ Կրթութեան եւ գիտութեան աշխատողների արհեստակցական միութիւնների ճիւղային հանրապետական միութեան կողմից:
  -   Հասարակութիւն